Ի՞նչ արեց Նախագահ Քոչարյանը, երբ թշնամին զավթել էր Արցախի գրեթե կեսը
Ի՞նչ արեց Նախագահ Քոչարյանը, երբ թշնամին զավթել էր Արցախի գրեթե կեսը։ Նա ստեղծեց Պաշտպանության Պետական Կոմիտեն և հաշված ամիսների ընթացքում բեկում մտցրեց պատերազմում։
Ի՞նչ արեց Նախագահ Քոչարյանը, երբ հոկտեմբերի 27-ին թուրքական հատուկ ծառայությունների կողմից մշակված սպանդը իրականացվեց։ Նա, իրավիճակը չլարելու ու երկիրը սպասվող ցնցումներից հեռու պահելու համար, գնաց որոշ ներքաղաքական զիջումների` վճռագործության քննությունը վստահելով իր վրա կասկածողներին։ Քչերը գիտեն, որ հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովի շենքում գտնվող ռուսական հատուկ ջոկատայինների խումբը պատրաստ էր գրավվել ԱԺ նիստերի դահլիճը և սպանել բոլոր տերորիստներին, իսկ Նախագահ Քոչարյանը արգելեց դա անել, քանզի այդ դեպքում նաիրի հունանյանը և թուրքական խմբակի այլ անդամները չէին կարողանու ցուցմունք տային։
Ի՞նչ արեց Նախագահ Քոչարյանը, երբ նախագահական ընտրություններում ակնհայտորեն պարտված Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկանց տանում էր բախումների։ Նա, բախումներից խուսափելու համար, առաջարկեց անցկացնել երկրորդ փուլ։ Բայց արյան կարոտ Լևոնը իհարկե նախընտրեց բախումները։ Արդյունքում ունեցանք մարտի մեկ։
Ի՞նչ արեց Նախագահ Քոչարյանը, երբ իր նախագահության 2րդ ժամկետը ավարտվեց։ Նա ուղղակի գնաց տուն։
Ի՞նչ է անում Նախագահ Քոչարյանը այսօր, երբ գիտի, որ ընտրությունների արդյունքները կեղծված են։ Նա չի գնում բախումների, այլ ինչպես միշտ ընտրում է պայքարի օրինական ճանապարհը։
Նախագահը այն եզակի պետական գործիչներից է, ում համար մարդն, իր երկրի քաղաքացին` արժեք է, այլ ոչ թե նպատակին հասնելու միջոց...
Հ.Գ. Քչերն են հասկանում, որ այսօր ևս, ի դեմս "Հայաստան" Դաշինքի ստեղծվել է Պաշտպանության Պետական Կոմիտե։
#ՀայաստանԴաշինք
#մնահայ


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն