Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թոփ-լուրեր

«Սնունդ՝ արժանապատվության դիմաց». Կեղծվել է ընտրությո՞ւնը, թե՞ հայրենիքը

Փաստը, թե ինչքան հեշտ հայ ժողովուրդը համակերպվեց Արցախի կորստի և անթիվ զոհերի հետ, արդեն ընտրական թեմա չէ, սա հայրենիքի կեղծման խնդիր է։
Ստացվում է, որ մենք պատահաբար ենք ստացել անկախություն, և հայ ժողովրդի 30-ամյա նպատակները, երազանքները, խնդիրները եղել են կեղծ։ Մենք մեզ խաբել ենք։ Մենք կեղծել ենք մեր հայրենիքը և հիմա, Նիկոլը ճիշտ է ասում՝ վե´րջ կեղծարարությանը, բայց կեղծարարությանը ո´չ թե ընտրական պրոցեսում, այլ՝ հայրենիքի և պետության նպատակներում։

Չեք ուզում Արցախ՝ չի լինի, չեք ուզում բանակ՝ չի լինի, չեք ուզում պահել սահմանները՝ չեք պահի, չեք ուզում արժանապատիվ ապրել՝ չեք ապրի...
Ակնհայտ է, որ թուրքական հատուկ ծառայությունները շատ երկար տարիներ աշխատել են՝ հայ ժողովրդի մեջ նման տրամադրություններ սերմանելու համար և դա արել են հայաստանյան ազդեցության գործակալների ցանցով՝ քաղաքական ուժեր, ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, սոցիալական ծրագրեր, անհատներ, հատկապես մարզերում, սոցցանցերում՝ լավ կազմակերպված խմբերի միջոցով և այլն։ Հիմա պետք է հասկանալ հեռանկարը։

Ինչ է ուզում Թուրքիան

Թուրքական նպատակը մեր հաշվին Կովկասում ամրանալն է։ Թուրքիան մեզ տեսնում է որպես կիսապետություն, թույլ կենցաղային մի միավոր՝ առանց նպատակների ու հոգևոր արժեքների՝ «Սնունդ՝ արժանապատվության դիմաց» բանաձևով։ Կենցաղային կապիտալի ներհոսքով Թուրքիան Հայաստանը պատկերացնում է որպես մի քիչ ավելի մեծ «Լալելի», ոչ ավելին։

Ինչ է ուզում Ռուսաստանը

Ռուսաստանը հասկանում է, որ նման պատմական պարտության ընդունակ և նման որակներով հասարակությամբ Հայաստանում ժամանակակից պետություն կառուցել և պինդ դաշնակից ունենալ մոտ ապագայում հնարավոր չէ։ Բայց դեմ է նաև թուրքական առևտրա-սաունային թաղամասի կարգավիճակին։
Այդ պատճառով ռուս զինվորը կկանգնի մեր սահմանին, իսկ ռուսական կապիտալին կուղղորդեն՝ արագ ձեռք բերել Հայաստանի խոշոր հեռանկարային ձեռնարկությունները։Դրանք քիչ են, բայց գտվում են շատ կարևոր շրջաններում, օրինակ՝ Սյունիքում և Վայոց Ձորում։
Դրան զուգահեռ՝ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ կանցնի փափուկ ուժի կիրառմանը, այն է՝ հայ ժողովրդի կրթմանը, մշակութային և քաղաքացիական էքսպանսիային, կփորձի ձևավորել ավելի ցիվիլ քաղաքական-հանրային էլիտաներ, որպեսզի չվտանգի իր ծրագրերը և տեսանելի ապագայում չունենա նոր «Նիկոլ»։

Ինչ է ուզում Հայաստանը

Այս պահին Հայաստանն ի վիճակի չէ ոչինչ ուզելու, ի վիճակի չէ նույնիսկ կարճաժամկետ նպատակներ դնելու։ Մենք գտնվում ենք ազգային–պետական դեֆոլտի մեջ։

Ինչ է ուզում և անելու Նիկոլը

Գրեթե բոլորի համար արդեն պարզ է, որ Նիկոլի և Հայաստանի շահերն ու ցանկությունները միմյանց հետ որևէ ընդհանուր բան չունեն։ Նիկոլը շատ լավ հասկանում է՝ ինչ է կատարվել իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում, պատմական աղետի ծավալը շատ լավ գիտի և, դա հասկանալով, ուզում է մեկ բան՝ մի պահի ստանալ իր և իր ընտանիքի համար անձեռնմխելիության պողպատյա երաշխիքներ։ Բայց որպեսզի այդ երաշխիքներն իսկապես լինեն ոչ թե թավշյա, այլ պողպատյա, նա պետք է կարճաժամկետ փուլում որոշակի գործեր անի՝ ավարտին հասցնի ստանձնած պարտավորությունները խոշոր խաղացողների առաջ, և իր համար Հայաստանում ձևավորի անհատական և ինստիտուցիոնալ անվտանգության բարձիկներ։
Այս խնդիրները լուծելու համար նա առաջին հերթին հունիսի 20-ի ընտրություններից հետո Հայաստանում պիտի փորձի դիրքավորվել որպես միապետ, թագավոր։ Նա պետք է հպատակեցնի ողջ Հայաստանը՝ քրեական գործերով, բիզնեսի պատժամիջոցներով, վարչական ռեսուրսով՝ իրեն կամ իր ընտանիքի անդամներին վիրավորածներին պատժելով, իր ներկայությամբ բոլորին ոտքի կանգնեցնելով և այլ բոլոր միջոցներով։Մինչ այս պահը նա հենց դա է անում, և դա նրա մոտ ստացվում է։
Այս փուլից անմիջապես հետո նա, որպես թագավոր, միանձյա կայացնելու և իրագործելու է հայ ժողովրդի և պետության համար պատմական, անշրջելի որոշումներ։
Քանի որ Հայաստանի ճակատագրի մասին որոշումները կայացվում են Պուտին-Էրդողան-Ալիև ձևաչափով և մեզ մատուցվում են արդեն որպես պատրաստի լուծումներ, Նիկոլն անգամ կարիք չունի մտածելու այդ որոշումների մասին, նա այդ ֆրոնտում պարզապես պարապ է։

Ինչ վերաբերում է իր անվտանգության համակարգի ձևավորմանը, ապա այստեղ աշխատելու է երկու ուղղությամբ.

■ Հնարավորինս արագ և կոշտ ջարդել իր իրական ընդդիմադիր համակարգերը։
■ Ձևավորել նոր ինստիտուցիոնալ համակարգեր

Առաջին մասով, կարծում եմ, ամեն ինչ շատ պարզ է և արագ տեսանելի։
Ինչ վերաբերում է երկրորդին, ապա դա ավելի խորքային և բազմաքայլ խնդիր է։
Ըստ այդմ՝ Նիկոլը փորձելու է ստեղծել նոր համակարգեր.

■ «Նոր սփյուռք»
■ «Նոր Էջմիածին»
■ Նոր ԱԳՆ
■ «Նոր լրատվական» դաշտ
■ «Նոր քաղաքացիական հասարակություն»
■ «Նոր ընդդիմություն»
■ « Նոր թիմակիցներ»
■ Նոր բիզնես էլիտա
■ և այլն

Նիկոլը ռուս-թուրքական շահերի բալանսավորված իրագործման և այս խնդիրների լուծումից հետո մի ճիշտ պահի ստանալու է անձնական անվտանգության պողպատյա երաշխիք ու հեռանա։

Ինչ է լինելու իշխանական թիմի հետ

Երբ դրսից չկա վտանգ, սկսվում է իշխանության ներսում սրընթաց կոնֆլիկտների փուլը։ Այս իշխանությունն արդեն չունի ո´չ իդեա, ո´չ զսպող ուժ։ Իշխանության ներսում կեղծ ապահովության զգացումը շատ արագ բերելու է այլասերման, և մենք ականատես ենք լինելու ներիշխանական թայֆայականության բոլոր դրսևորումներին՝ փոխադարձ կոմպրոմատներ, վարկաբեկումներ, անդադար պայքար իրար դեմ։ Սա բերելու է իշխանության թուլացմանը և նրա հանդեպ հանրային ատելության մեծացմանը։

«Սոմխեբի ուգանա վագոնշի»

Ընդամենը մի 60-70 տարի առաջ հայերը զանգվածաբար գնում էին Վրաստանի թեյի պլանտացիաներում աշխատելու, և նրանց համար առանձնացվում էր գնացքի վերջին վագոնը՝ որպես ավելի ցածր որակի և սորտի միավոր։ Վրացի գնացքի ուղեկցորդը պարբերաբար հայտարարում էր. Սոմխեբի ուգանա վագոնշի. հայերը՝ վերջին վագոն։
Մենք 30 տարի դեմ գնացինք պատմությանը, մեր բոլոր սխալներով ու տապալումներով հանդերձ՝ կարողացանք մեր վագոնը առաջ տանել։ Բայց հիմա այն հետ գնաց իր «պատմական» տեղը։ Հիմա բոլորը մեզ վրացերեն, թուրքերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն նույն բանն են ասելու՝ ձեր տեղը վերջին վագոնն է։ Եվ սա ոչ այնքան պատերազմի և պարտության արդյունքում է, որքան՝ դրանից հետո կատարած ընտրության։

Ինչ անել

Մեր միակ իրական բազան 400 հազար ձայնն է, որը մերժել է նիկոլիզմը։ Այն կարող է դառնալ արտագաղթի առաջնային ռեսուրս, բայց կարող է դառնալ նաև հսկայական գործուն կապիտալ, եթե կարողանաս ճիշտ հետևություններ անել։
Որպեսզի այդ 400 հազարին, ինտեգրելով քվեարկության չգնացած այլ հարյուր հազարների, դարձնես վճռորոշ գործոն, պետք են նոր մտքեր, նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր թիմեր։ Պետք է արմատախիլ անել հայկական ֆեոդալիզմը, որն ատամներով պահում են իշխանությունն ու ընդդիմությունը։
Նոր քաղաքական հոսանքների ձևավորումը միակ հնարավորությունն է, որպեսզի, պատմական նոր իրողությունները հաշվի առնելով, սկսենք մեր երազածին գոնե մի քիչ մոտ, հոգևոր ու առաջադիմական արժեքներով 21-րդ դարի հայկական պետության կառուցումը՝ լրիվ այլ արժեքներով ու պատկերացումներով։Իսկ առայժմ հին Հայաստանի ավերակների վրա շարունակում է ասպատակել «թագավորը» իր 700 հազարանոց զորքով։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ