Բժիշկ Չարչյանին կալանավորած տականքը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կինն է
«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Արմինե Մելիքսեթյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 7-ին` Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
Մինչ այդ նա ղեկավարել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Իրավաբանական կլինիկան: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Մելիքսեթյանի ամուսինը՝ Հուսիկ Հովհաննիսյանը ոստիկանության Նաիրիր բաժնի պետի տեղակալն է։
Չնայած նրան, որ Մելիքսեթյանը համեմատաբար նոր է դատական համակարգում, նա արդեն հասցրել է հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել՝ մի շարք աղմկահարույց գործերով կայացնելով կալանավորման որոշումներ։
Մասնավորապես այս տարվա փետրվարի 21–ին Մելիքսեթայանի որոշմամբ կալանավորվել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Այս որոշումը սակայն երկու շաբաթ անց բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանը և ազատ արձակել Արա Սաղաթելյանին։ Մելիքսեթայանը հանրությանը հայտնի է նաև ապրիլի 21-ին Սյունիքի մարզ վարչապետի այցելության ժամանակ տեղի ունեցած «խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու» գործերով մեղադրյալների նկատմամբ կայացրած կալանքի որոշումներով։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն