Կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նայում է որպես լրացուցիչ գրպան. Ռոբերտ Քոչարյան
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրինությունը պետք է հաշվետվություն տա հոգաբարձուների խորհրդին, սակայն այն չի ներկայացվել եւ քննադատում է ՀՀ ֆինանսների նախարարին։
Տեսանյութի համաձայն՝ առցանց քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ հիմնադրամի գործադիր տնօրինությունը պետք է հաշվետվություն տա հոգաբարձուների խորհրդին։
«Որպես ֆինանսների նախարար ինչ-որ գործառույթներ եք արել` հաշվետու լինելով բյուջեին եւ խորհրդարանին։ Մենք մեր հաշվետվության կարգն ունենք։ Հիմա դուք չեք կարող ներկայացնել, թե այս գումարները որտեղ են ծախսվել։ Դուք Ձեզ դրեք ոչ միայն Ֆինանսների նախարարի տեղը, այլեւ հոգաբարձուների խորհրդի անդամի տեղը։
Դուք պարտավորվել եք հաշվետվություն տալ, հիմա չեք կարողանում տալ։ Ձեզ առաջարկում ենք մի պարզ բան, ձեւակերպենք որպես փոխառություն եւ այս թեման փակենք»,-նշում է Ռոբերտ Քոչարյանը։
Նրա ելույթի ընթացքում միջամտում են նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այդ պահին Ռոբերտ Քոչարյանն արձագանքում է. «Մի վայրկյան, ես չեմ ավարտել»։
Ապա Ռոբերտ Քոչարյանը հավելում է, որ հիմնադրամը 1992-ից գործում է եւ երբեք նման վիճակում չի եղել. «Սա մի կառույց է, որը դուք չեք ստեղծել, այն մինչեւ Ձեզ են ստեղծել։ Անենք ամեն ինչ, որ այս կառույցը փրկենք, այս կառույցը հայ ժողովրդինն է, այն միակ ազգային կառույցն է, որտեղ բոլոր հայկական կազմակերպությունները ներկայացված են։ Իմ տպավորությմաբ՝ Կառավարությունը հիմնադրամին նայում է որպես կառավարության լրացուցիչ գրպան, այդպես չէ եւ այդպես երբեք չի եղել»,– ասել է Քոչարյանը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն