Դիտորդները չպետք է լինեն փաշինյանական քաղաքացիական պայմանագրի դակիչ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի արդյունքներով միջազգային դիտորդական առաքելությունը հունիսի 21-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց իր նախնական հետընտրական հայտարարությունը: Դիտորդները նշել են, որ ընտրությունները հիմնականում պատշաճ են անցկացվել, սակայն որոշ էական մտահոգություններ, այնուամենայնիվ, առկա են:
Այսօր «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները, որոնք նախատեսվում է բողոքարկել Հայաստանի Սահմանադրական դատարանում: Դաշինքը նաև ջանք կգործադրի ընտրությունների մյուս մասնակիցներին մոբիլիզացնելու ուղղությամբ` ինչպես ընտրությունների արդյունքները բողոքարկելու, այնպես էլ ընտրական գործողությունների տարբեր դրվագներ վիճարկելու նպատակով:
«Հայաստան» դաշինքը պարբերաբար լուրջ մտահոգություններ է ներկայացրել միջազգային հանրությանը նախընտրական արշավի ընթացքում իշխող ուժի կողմից համակարգային խախտումների վերաբերյալ: Դաշինքը նաև համոզիչ ապացույցներ տրամադրեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությանը և Հայաստանում գործող այլ օտարերկրյա առաքելությունների: Խախտումները ներառում էին պաշտոնական դիրքի չարաշահում, վարչական ռեսուրսների չարաշահում, ատելության խոսքի տարածում, քրեական արդարադատության չարաշահումներ և այլն: 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները հակասում են 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթով ամրագրված սկզբունքներին, ինչպես նաև այլ միջազգային պարտավորություններին։
Հարկ է արձանագրել, սակայն, որ մտահոգությունները մնացին ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների կողմից անպատասխան։ Ակնհայտ է, որ միջազգային դիտորդներին չի հաջողվել պահպանել անկողմնակալության և անկախության նվազագույն պահանջները։ Միջազգային դիտորդները չպետք է լոկ դակիչ լինեն Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի համար:
Այս ընտրությունների արդյունքները, ըստ էության, փաստում են, որ հասարակության հավատը ընտրական այս գործընթացի նկատմամբ խարխլվել է խոշոր հակասությունների պատճառով, որոնք ավելի են ընդգծում հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունը: Զարմանալի չէ, որ շատ ընտրողներ մտահոգված են ընտրությունների լեգիտիմությամբ և դրանց արդյունքների ճշգրտությամբ։
Ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահությունը կարևոր նշանակություն ունի ընտրություններին մասնակցության և դրա արդյունքների ընդունման ապահովման տեսանկյունից: Սա խիստ կարևոր է, երբ ընտրությունները տեղի են ունենում այնպիսի բարդ պայմաններում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմը, հատկապես երբ գրանցվում են քաղաքական բևեռացման նման բարձր մակարդակներ:


















































Իրանը հաստատակամ է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում
ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք ավելի ամուր չեն եղել․ ԵՄ միջազգային գործընկերության գծով հանձնակատար
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը եղել և մնում է դաշնակից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն