Մենք կբռնենք նրա ընտրակեղծարար ձեռքը, իսկ ուժայիններն էլ թույլ չեն տա, որ իրագործվի արյունալի սցենարը
Պարտության խորհրդանիշը վերջին օրերին անդադար հայտարարում է վաթսուն տոկոսի մասին։
Իհարկե, առաջին հերթին նա ուզում է այսպես խաբել իր թիմակիցներին, փորձելով մինչեւ ընտրությունը կանխել թիմի վերջնական փլուզումը։ Բայց սա իրենց ներքին խնդիրն է, իրենց գործը։
Վաթսուն տոկոսի մասին հայտարարությունների մյուս հասցեատերը ԿԸՀ-ն է։
Այսպես նա փորձում է ճնշում գործադրել ԿԸՀ անդամների վրա։
Սա նշանակում է, որ մենք աննախադեպ վերահսկողություն պետք է սահմանենք ընտրական ամբողջ գործընթացի վրա, այդ թվում ընտրության օրը վերահսկելով ընտրատեղամասերի աշխատանքը։
Վաթսուն տոկոսի մյուս հասցեատերը ուժայիններն են։
Միանգամից ասեմ՝ բացառված է , որ ուժայինները մասնակից դառնան ժպ-ի արկածախնդրությանը։
Բացառված է, որ նրանք մասնակից դառնան հրեշային ծրագրի իրականացմանը։
Այսպիսով, ժպ-ն արդեն իսկ հասկացել է, որ վերարտադրվելու որեւէ տարբերակ չունի ու փորձում է խաբել իր թիմին, միաժամանակ ճնշում գործադրել ԿԸՀ- ի եւ ուժայինների վրա։
Մենք կբռնենք նրա ընտրակեղծարար ձեռքը, իսկ ուժայիններն էլ թույլ չեն տա, որ իրագործվի արյունալի սցենարը։ նիկոլը արդեն իսկ պարտվել է։
Մնում է քվեարկությանն ակտիվ մասնակցությամբ արձանագրենք այս իրողությունը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն