Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թոփ-լուրեր

Քոչարյանի հաղթանակը կվտանգի Ադրբեջանի ծրագրերը. Փաշինյանի հաղթանակը Բաքվի լավագույն տարբերակն է իր նպատակներին հասնելու համար

 

Eurasianet կայքը, որը լուրեր և վերլուծական նյութեր է ներկայացնում Կենտրոնական Ասիայի, ՌԴ-ի և կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ, անդրադարձել է Հայաստանում սպասվող ընտրություններին` հրապարակելով «Հունիսի 20-ին Հայաստանում մոտեցող խորհրդարանական ընտրությունների ֆոնին նրա հարևաններն Ադրբեջանում հատկապես ուշադիր են հետևում» վերտառությամբ հոդվածը:

«Քվեարկության վերջնարդյունքը կորոշի Երևանի և Բաքվի միջև հակամարտության անմիջական ապագան»,- գրում է հոդվածագիր Էլդար Մամեդովը` հիշեցնելով, որ անցյալ տարվա 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքների մեծ մասն անցել է Բաքվի վերահսկողության տակ: Նա նշում է, որ հիմնական խնդիրները, որոնք պետք է լուծվեն, ներառում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, երկու երկրների սահմանների սահմանազատումը և տրանսպորտային կապերի վերականգնումը, ինչպես նշված է նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունում:

Ըստ նրա` Բաքվի տեսանկյունից կարևոր է ոչ միայն Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքը, բայցև դրան նախորդող գործընթացը:

«Հայ հասարակությունը չափազանց բևեռացված է. գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավոր մրցակից, երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոխանակվում են սպառնալիքներով, վիրավորանքներով, պոպուլիստական և իռենտենտիստական հռետորաբանություն են գործի դնում: Թվում է` առճակատման` փողոցներ թափվելու իրական ռիսկ կա»,-գրում է Մամեդովը` ընդգծելով, որ հայ հասարակության բևեռացումը երկու տարբերակով շահեկան է Ադրբեջանի համար:

«Նախ` պետական ինստիտուտների էրոզիա, որն արտահայտվել է արտգործնախարարությունում զանգվածային հրաժարականներով: Սա նշանակում է, որ չկա կարողություն՝ էներգիա և քաղաքական կապիտալ տրամադրելու Ղարաբաղի ճակատագրին, կամ նույնիսկ պատշաճ պաշտպանելու Հայաստանը՝ իր իսկ տարածքում ադրբեջանական ոտնձգություններից:

Երկրորդ` Բաքուն Հայաստանը կարող է սահմանել որպես ձախողվող պետություն` այն զուգադրելով իր թվացյալ գործող ինստիտուտների հետ: Այս օրակարգը ենթադրում է, որ Բաքվի բռնապետական կայունությունը ավելի նախընտրելի է,քան այն քաոսն ու պարտությունը, որը ժողովրդավարությունը բերեց Հայաստանին: Դա նաև արդարացնում է Ադրբեջանի ռեժիմի հոռետեսությունը «արևմտյան արժեքների» և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի վերաբերյալ»,-գրում է հեղինակը` նկատելով, որ թեև Հայաստանը 2018 թվականից հետո, հետևելով արևմտյան մոդելներին, որոշ քայլեր է կատարել ազատականացման ուղղությամբ և համագործակցության պայմանագիր է ստորագրել Եվրամիության հետ, այնուհանդերձ, նեղության պահին ԵՄ-ն չշտապեց պաշտպանության: Ըստ Մամեդովի` հակամարտության համատեքստում ԵՄ-ի այս երկկողմ մոտեցումը արթնանալու կոշտ ազդակ էր հայ հասարակության արևմտամետ հատվածի համար:

«Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հասկացավ, որ դիվանագիտական և ռազմական հաջողության բանալին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին` Հայաստանի ֆորմալ դաշնակցին մշակելու (կուլտիվացնելու) մեջ է», -նշում է հեղինակը` նկատելով, որ ռուսախոս հետխորհրդային ավտոկրատներ Պուտինն ու Ալիևը «հասկանում» են իրար. ի հակադրություն սրան, Փաշինյանը` որպես հեղափոխությամբ իշխանության եկած պոպուլիստ, Հայաստանի յուրաքանչյուր ղեկավարի պես ռուսամետ լինելով հանդերձ, իրականում երբեք այդ ակումբի անդամ չի եղել:

Վերադառնալով ներհայաստանյան իրավիճակին` նա նկատում է, որ ստեղծված անկայունությունը նաև օգնում է բարձրացնել Ալիևի ներքին լեգիտիմությունը:

«Հայաստանում ներկայիս պայմանները հաճախ համեմատվում են 1990-ականների սկզբին վերջին ժողովրդավարական ընտրությամբ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի կարճատև իշխանության օրոք Ադրբեջանում տիրող պայմանների հետ, ինչը շատերի կողմից հիշվում է որպես տրավմատիկ ժամանակաշրջան` որպես ազգային կազմաքանդման ժամանակաշրջան: Ազգային անվտանգության հարցում վարած քաղաքականության սոսկալի հետևանքների տեսանկյունից Փաշինյանին հավասարեցնելով Էլչիբեյի հետ՝ ռեժիմն ապօրինականացնում է ընդդիմությանը (մինչև հիմա էլչիբեյի կողմնակիցն է) ՝ որպես «ապազգային ուժ»,-գրում է հեղինակը` շեշտելով, որ Ադրբեջանի համար կարևոր է եռակողմ հայտարարության իրագործումը:

«Մասնավորապես, Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էքսկալ ցամաքյաին միջանցք ստանալու հարցում: Սա նախագիծ է, որում վերջին պատերազմում Ադրբեջանի գլխավոր հովանավոր Թուրքիան առանձնահատուկ բաժին ունի, քանի որ այն ուղիղ ցամաքային հասանելիություն կստանա դեպի Կենտրոնական Ասիայի արևելքում գտնվող թյուրքական պետություններ: Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ավելի հետևողական նախագիծ է, քան նույնիսկ ամբողջական Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքինիշխանության «վերականգնումը» (չակերտները-Խմբ.): Դա կբարձրացնի Բաքու-Անկարա տանդեմի ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես Իրանի հետ կապված, և ճանապարհ կբացի Թուրքիայի արևելյան էքսպանսիայի համար։ Այս ռազմավարության մեջ Բաքուն իրեն տեսնում է որպես անփոխարինելի: Սակայն այս ռազմավարությունը զարգացնելու համար, այնուամենայնիվ, Բաքվին Հայաստանում պետք է այնպիսի կառավարություն, որը կկարողանա կյանքի կոչել եռակողմ հայտարարությունը, մասնավորապես Նախիջևանի տրանսպորտային ուղու ստեղծումը: Այս գաղափարը Հայաստանում խորապես ընդունելի չէ, քանի որ դա դիտարկվում է սպառնալիք երկրի ինքնիշխանությանը: Բաքվի հաճախակի պատմական հայցերը Զանգեզուրի կամ Սյունիքի նկատմամբ (հայկական տարածք, որի միջոցով ենթադրվում է հաստատել այդ ճանապարհը), անկասկած, չեն ծառայել վստահության կառուցմանը: Հայկական պետականության փլուզումը, այնուհանդերձ, այդ համաձայնությունն անիրագործելի կդարձնի:

Դա Ադրբեջանին անորոշ վիճակում կդնի: Նա ստիպված կլինի միջանցքի ապահովումն անել միակողմանիորեն, ուժի միջոցով: Սակայն, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, սա կնշանակի հարձակում Հայաստանի վրա, որը պաշտպանված է ՌԴ-ի կողմից անվտանգության երաշխիքներով: Մոսկվան, որը մինչ այժմ բավականին հարմար է Բաքվին, կտեսնի, որ փորձարկվում է իր վստահելիությունը:

Մեկ հնարավոր այլընտրանքը` ԼՂ-ի նկատմամբ ճնշման ավելացումը, ևս ռիսկային է Բաքվի համար, քանի որ դա կարող է դիտվել որպես սպառնալիք այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների համար: Ալիևը նշանակալի ներդրում ունի Պուտինի հետ հարաբերություններում և ուստի դժվար թե խոշոր էսկալացիայի ռիսկի դիմի: Բացի այդ, տարածաշրջանում բոլորը հիշում են 2008-ին Հարավային Օսիայում ռուս խաղաղապահների վրա հարձակվելու վրացական նախադեպը:

Քոչարյանի հաղթանակը նույնպես կարող է վտանգել Ադրբեջանի ծրագրերը և անորոշության հետագա տարր մտցնել: Գործելով որպես «հակափաշինյան»` նա բացահայտորեն քննադատում է եռակողմ հայտարարությունը և ցամաքային միջանցքի տրամադրումը` դա որակելով անընդունելի: Հայաստանի տարածքից ադրբեջանցի զինվորներին վտարելու համար ուժի կիրառման հարցում նա Փաշինյանից պակաս երկմտող կլինի: Նաև, ի տարբերություն Փաշինյանի, Քոչարյանը միշտ լավ հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ` հայտարարելով, որ իր քաղաքականությունը կլինի միանշանակ ռուսամետ: Մնում է միայն տեսնել արդյոք Մոսկվան այս շրջադարձերին կպատասխանի` թեքվելով դեպի Հայաստանը: Հաշվի առնելով այլընտրանքները՝ տևական անկայունություն կամ Քոչարյանի վերականգնում, առաջիկա ընտրություններում Փաշինյանի հաղթանակը, հավանաբար, Բաքվի լավագույն տարբերակն է՝ իր նպատակներին հասնելու համար: Վերականգնված ներքին լեգիտիմությամբ, բայց արտաքինից թույլ և կախված, նա կարող է լինել միակը, ով ի վիճակի է իրականացնել իր կողմից ստորագրված համաձայնագիրը»,-եզրափակել է հոդվածագիրը: