Մենք իշխանության ենք գնում Դաշնակցության հետ, որն ունի նվիրվածություն եւ մարդկային պոտենցիալ․ Ռ․ Քոչարյան
Երկրի անվտանգություն, սահմանների անպաշտպանվածություն եւ բազմաթիվ հարցեր, որոնք կապված են երկրի անվտանգության հետ հետ։ Երկրորդ հարցը երկրի տնտեսական վիճակն է։ Մեծ տեմպերով աճում է գործազրկությունը, աղքատության տեմպերը, ներդրումներ չկան, մենք կարող ենք արձանագրել ներդրումների զրոյացում։ Սա նշանակում է, որ աշխատատեղեր են փակվելու, նորերը չեն բացվելու եւ այս վիճակի բարելավում տեսանելի ապագայում չի երեւում,-Թալինի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ այսպես գնալու դեպքում որեւէ դրական փոփոխություն Հայաստանում չի լինելու։ Ներդրումները, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, ոչ միայն զրոյացել են, որովհետեւ կառավարությունը սխալ քաղաքականություն է վարում, այլեւ դեգերացված հասարակության մեջ ներդրումներ չեն ուզում անել։
«Ես համոզմունքով եմ ասում, որ այսպիսի իրավիճակ չպետք է ունենայինք, չպետք է պարտվեինք, այսօրվա սահմանների իրավիճակը, ջարդված ողնաշարով բանակ չպետք է ունենայինք։ 4 ամսում 80 հազար մարդ է արտագաղթել Հայաստանի Հանրապետությունից։ Դուք հավատո՞ւմ եք, որ ներկա իշխանությունը կարող է բարելավել այն պրոբլեմները, որոնք ինքն է ստեղծել, որոնց հեղինակը հենց ինքն է։ Դա է նաեւ պատճառը, որ, երկար ընդմիջումից հետո, ես հայտարարեցի, որ վերադառնում եմ մեծ քաղաքականություն եւ հայտ եմ ներկայացնում իշխանության համար։ Ինչո՞ւ այս թիմով․ որովհետեւ մենք ՀՅԴ-ի հետ գործակցության երկար փորձ ունենք։ Համագործակցությունը մեզ մոտ ստացվում էր, իրենք ունեն նաեւ մարդկային պոտենցիալ եւ, ամենից կարեւորը, նվիրվածություն»,-թալինցիների հանդիպման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն