Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մեզ տանի բախումների, հուսով եմ, քաղաքական մյուս ուժերը ամեն ինչ կանեն, որ նրա այս չար մտադրությունը չիրականանա.Գեղամ Նազարյան
Գործող վարչապետի պաշտոնակատարը շարունակում է վարկաբեկել մեր զինվորներին, մեր բանակը և անում է հայտարարություն, որն անգամ իրեն թույլ չէր տա անել մեր թշնամին:Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, զոհված զինվորի ծնող Գեղամ Նազարյանը:
Նա անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «երբ կոնֆետ էին նետում, զինվորները ճանկռտելով այդ կոնֆետի հետևից վազում էին»՝ ասաց.
«Ինքն էր նետվում օլիգարխների նետած կոնֆետների հետևից՝ ճանկռտելով ասֆալտը, այդ կոնֆետը ստանալու համար գրում էր հոդվածներ: Ես տեսել եմ, թե նա ինչ էր անում, որպեսզի օլիգարխների նետած կոնֆետին հասներ: Ցավոք, նա հասավ վարչապետի պաշտոնին և այդ կոնֆետի համար ավերեց մի ամբողջ երկիր»,-ասաց Գեղամ Նազարյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանը հասկանալով, որ իր վարկանիշը կտրուկ անկում է ապրում, որ հաղթանակի շանս չունի, ամեն ինչ անում է, որ իրավիճակը հասցնի բախումների.
«Նա դրա վարպետն է՝ մարտի 1-ը դրա վառ ապացույցն է,2008 թ-ի մարտի մեկն էր, ժամը 5-ի սահմանները, իրավիճակը լարվում էր, բայց արյուն չէր հեղվել: Մարդիկ շինհրապարակից և կողքի այգուղ ձողեր են պոկում: Ես մոտենում եմ Միասնիկյանի արձանի մոտ կանգնած Նիկոլին և ասում՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, մարդկանց կոչ արեք գնան տներ, փրկեք իրավիճակը: Նա և կողքին կանգնած մեկ այլ հայտնի անձ ուղղակի ծիծաղեցին, հռհռացին և ասեցին՝ «դա մեզ պետք չէ, եթե քեզ պետք է, դու էլ հայտարարի»: Այդ մարդն այսօր վարչապետի աթոռին նստած ամեն ինչ անում է, որ մեզ տանի բախումների, հուսով եմ, քաղաքական մյուս ուժերը ամեն ինչ կանեն, որ նրա այս չար մտադրությունը չիրականանա»,-ասաց Գեղամ Նազարյանը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն