Հեռացա, որովհետև հասկացա, որ պոպուլիզմը էվոլուցիա ապրեց և վերանվանվեց Նիկոլիզմ, որը շատ վախենալու բան է. Վանեցյանը՝ Սոլովյովին
«Նիկոլ Փաշինյանը, որը ցավոք, մինչև հիմա զբաղեցնում է վարչապետի աթոռը, նա մշտապես խաբում է, ստելը նրա կրեդոն է, բացի խաբելուց ոչինչ չի կարող անել։ Նրա ստի պատճառով մենք մշտապես վատ հետևանքներ ենք ունեցել»,- այս մասին հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ Վլադիմիր Սոլովյովի hետ հարցազրույցում։
Հաղորդավարը հիշեցրեց, որ Վանեցյանը ղեկավարել է ԱԱԾ-ն, սակայն պաշտոնից հրաժարվել, ապա գեներալ-մայորին մեղադրել են Շուշին հանձնելու մեջ, բայց մեղադրանք չի առաջադրվել։ Վանեցյանը նշեց, որ պաշտոնի նշանակվել է 2018-ի հեղափոխությունից հետո.
«Այդ ժամանակ ժողովրդի մեծամասնությունը պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին և նա փողոցից եկավ իշխանության։ Պոպուլիզմի մեծ չափաբաժին կար, որը իմ կարծիքով, այդ ժամանակ հնարավոր էր ճիշտ ձևով օգտագործել, և մարդկանց հույսը, որ Հայաստանի համար ամեն ինչ լավ կլինի, դրանից պետք էր օգտվել ու այնպես անել, որ Հայաստանը ծաղկի»։
Դիտարկմանը՝ ինչո՞ւ Փաշինյանը Վանեցյանին ազատեց պաշտոնից, Վանեցյանը նշեց, որ իրեն չեն ազատել, ինքն է հեռացել։ Նա պատմեց, որ ընդունել էր պաշտոնի առաջարկը ու հասկացել, որ այդ գործընթացում կարևոր դերակատարում ունի։ Պարզապես պատասխանատվություն էր վերցրել և փորձում էր առաջ գնալ։ Աշխատանքը ԱԱԾ-ում՝ Վանեցյանը էֆեկտիվ որակեց։
«Նա եկավ իշխանության և ասաց, որ կոռուպցիայի դեմ պետք է աշխատել։ Ես հեռացա, որովհետև հասկացա, որ պոպուլիզմը էվոլուցիա ապրեց և վերանվանվեց Նիկոլիզմ, որը շատ վախենալու բան է. այն Հայաստանը և Արցախը բերեց այս իրավիճակին։ Մարդը, որը հաշվարկելու հնարավորություն ունի և կարողանում է մտածել երկու քայլ առաջ, հասկանում է, որ Նիկոլի հետ չի կարելի աշխատել։ Ես, երբ հեռանում էի, հայտարարություն արեցի, որ այդ մարդը մեր ժողովրդին տանում է կործանման, ինձ չլսեցին։ Պոպուլիզմի երկրորդ չափաբաժինը եկավ ու նաև սկսեց ինձ մեղադրել, որ ես Ռուսատանի լրտես եմ, մարդ եմ, որը կապված է ՀՀ նախկին իշխանությունների հետ։ Արդյունքում ես չկարողացա մարդկանց հասկացնել՝ ինչ է մեզ սպասվում»,- ասաց Վանեցյանը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն