Վիժվածքն անգամ չի էլ հասկանում, որ ատելություն տարածելով միայն խտացնում է իր հանդեպ եղած զզվանքը. Միքայել Մինասյան
Կար ժամանակ, երբ պետություն էինք, արժանապատվություն ու հայրենիք ունեինք, իսկ երկիրը՝ պաշտպանված սահմաններ: Այդ ամենն արդեն անցյալում է, ինչպես մեր հաղթանակն ու 30-ամյա պատմությունը, թափված արյունն ու ազգային հարստությունը, որն այլևս մերը չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ով նաեւ տեսանյութ է տեղադրել:
Նա, մասնավորապես, նշել է. «Կապիտուլյանտ վիժվածքը հանձնել է 187 գյուղ, 6 քաղաք՝ տնից ու հայրենիքից զրկվելով 9396 ընտանիքի, 38154 քաղաքացու:
Նա հանձնել է 107 դպրոց, 17 մանկապարտեզ, 161 վանք ու եկեղեցի:
Հանձնել է 591 խաչքար, 39 բերդ, ամրոց ու սրբավայր, 4000 պատմամշակութային հուշարձան: Հանձնել է 12 թանգարան, 20345 ցուցանմուշ:
Մսաղացն է նետել 5000 հայի, 11.000-ին դարձրել է հաշմանդամ: Գերիների ու անհետ կորածների թիվը վիժվածքը գաղտնի է պահում:
Եվ այս ազգային աղետի միակ մեղավորը, պատասխանատուն ու շահառուն, հիմա չարիքի պես շրջում է Հայաստանով մեկ՝ լափառոշ բերանը բացելով մարդկանց հասցեին, որոնց ստեղծածը հանձնել է, ավերել ու ոչնչացրել:
Վիժվածքն անգամ չի էլ հասկանում, որ ատելություն տարածելով միայն խտացնում է իր հանդեպ եղած զզվանքը»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն