Դիվանագիտական, թե ղզիկական հրաժարական
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականից հետո, արդեն երեք, չորս օր է խոսվում է փոխնախարարների, ԱԳՆ ղեկավար կազմի հրաժարականների մասին։ Դա ոչ միայն ճիշտ, այլ նաեւ պարտադիր քայլ է, քանի որ այսօր լինել պարտության սիմվոլի կողքին, նշանակում է կիսել կատարվածի ամբողջ պատասխանատվությունը։
Բայց այս պահին մեր դիվանագետների կիսահղի հրաժարականը տարակուսանք է առաջացնում. եթե տվել եք հրաժարականներ, ապա կանգնեք եւ հրապարակայնորեն ասեք այդ մասին, հակառակ դեպքում ձեր արածը ոչ թե դիվանագիտություն, այլ ղզիկություն է։
Ձեր այսօրվա պահվածքով ասում եք՝ սպասենք մինչեւ ամսի 20-ը, իսկ հետո ըստ իրավիճակի կորոշենք ինչ ասել՝ տվել ենք, թե չենք տվել։
Հարգելի ագն-ականներ, կամ հիմա եք կողմնորոշվում կամ երբեք։ Պատկերացնո՞ւմ եք, մեր զինվորներն ու սպաները ձեզ նման վարվեին ու մտածեին պաշտպանե՞նք հայրենիքը, թե՞ դեռ մի քանի օր էլ սպասենք։
Ի հակակշիռ այս վիճակի ուզում եմ կիսվել մի հետաքրքիր դիտարկմամբ. համատարած մեր դաշինքի եւ այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին են մոտենում ոստիկաններ, ասելով՝ մենք ձեզ հետ ենք եւ շեշտում կախարդական դարձած բառերը՝ մնաց 15 օր, 14 օր...։ Ոստիկանական համակարգը հոգնել է մեկ հոգու աղախին լինելուց։
Եւ վերջում ավելացնեմ. կարծում եմ, որ պետական համակարգը, որի ճնշող մեծամասնությունը կազմված է գրագետ ու հայրենասեր մարդկանցից, պետք է մտածի ընտրությունների նախօրեին համապետական գործադուլի կազմակերպման մասին. այդպես ճանապարհելով պարտության սիմվոլին եւ այդպես միասին, միմյանց ձեռք բռնած, ուս-ուսի տված սկսելով Հայաստանի վերակերտումը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն