4 ամսում ՀՀ–ից մեկնողների և չվերադարձողների թիվը կազմել է 80 000, սա արդեն դեպոպուլյացիա է՝ փախուստ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հունիսի 4-ին հանդիպել են Գեղարքունիքի մարզի քաղաքացիների հետ։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, վերջին մի քանի ամսվա ընթացքում կտրուկ ավելացել է երկրից մեկնող և չվերադարձողների թիվը․ 4 ամսվա ընթացքում բացասական սալդոն կազմել է 80 հազար մարդ։
Նման ցուցանիշներ Հայաստանում եղել են 90-ականների սկզբին։
«Սա արդեն կոչվում է դեպոպուլյացիա՝ փախուստ: Եթե երկրում ամեն ինչ լավ է, ինչու՞ են փախչում։ Ուրեմն չեն վստահում այս իշխանությանը։ Այս վիճակը փոխելու միակ հնարավորությունը իշխանափոխությունն է»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Գեղարքունիքը Հայաստանի այն մարզերից է, որ պատերազմից հետո դարձել է սահմանամերձ և իր վրա զգում է վտանգը, որովհետև թշնամին հասել է Վարդենիսի մատույցներին։ Ինչ վերաբերում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ բանավեճի հրավերը չընդունելուն, Իշխան Սաղաթելյանն ասել է․ «Դավաճանի ու կապիտուլյանտի հետ բանավիճելու որևէ թեմա չունենք»։
Վահե Հակոբյանն, իր հերթին, ընգծել է, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչներն առավել ուժգին են զգում անվտանգության խնդրի լրջությունը։ Նրանք պետք է լինեն ավելի գիտակից և հասկանան, թե որ թիմն է ի վիճակի լուծել նրանց անվտանգության հարցը։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն