Պաշտոնյան պետք է ապրի իր տանը, դիմացը ոստիկանությունը կարող է մի պոստ դնել ու դրանով բավարարվեն. Ռոբերտ Քոչարյան
Մեր դաշինքի ծրագրում կա, որ Կոնդի ամառանոցները դարձնել վերականգնողական կենտրոն վիրավոր զինծառայողների համար: Այս մասին հունիսի 3-ին, Տավուշի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Որեւէ պաշտոնյա, որեւէ արտոնություն չպետք է ունենա: Մենք ունեցել ենք տարբեր վարչապետներ: Օրինակ, Անդրանիկ Մարգարյանը մեկ օր այդ ամառանոցում չի մնացել: Ես այնտեղ ապրում էի, որովհետեւ տուն չունեի Երեւանում: ԱԺ նխագահ Խոսրով Հարությունյանը մեկ օր այդ ամառանոցում չի մնացել: Սրանք ընտրվելու երկրորդ օրը չտեսի պես մտան, սկսեցին տուալետները ցույց տալ, թե քանի հատ է: 2 մլն դոլար էլ ծախսեցին վերանորոգման համար: Ինչ-որ գույնը տիկնոջը հարմար չէր:
Պաշտոնյան պետք է ապրի իր տանը, դիմացը ոստիկանությունը կարող է մի պոստ դնել ու դրանով բավարարվեն»,-ասաց նա՝ նկատելով, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր տանն է ապրում:
«Ես տասը տարի նախագահ եմ եղել, իմ ընտանիքի անդամները թիկնապահ չեն ունեցել, դեռ մի բան էլ ուղեկցող մեքենա: Ես ասում էի՝ եթե ուզում ես երեխեքիդ փչացնես, լկտիացնես, թիկնապահներ դիր: Էդ երեխան պետք է շփվի իր հասակակիցների հետ, չպետք է զգա, որ ինքը յուրահատուկ է: Ընտանիքի որեւէ անդամ էդ ինքնաթիռով տեղ չեն գնացել»,-ընդգծեց Քոչարյանը:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն