Համերգի կազմակերպիչները հրեշավոր քայլի են դիմում. Գ. Նազարյան
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նրանք, ովքեր կազմակերպել են այսօրվա համերգը հրեշավոր քայլի են դիմում։ Ունենալ հինգ հազար զոհ, ամեն օր հողին հանձնել երիտասարդ տղաների մարմիններ, շարունակել որոնել զոհված տղերքի մարմինները, ունենալ հարյուրավոր գերիներ ու անել այսպիսի համերգ, հավատացեք, սա անպատիժ չի կարող մնալ։ Մենք կպատժվենք, բոլորս կպատժվենք այս սրբապղծության համար։
Մանկական կոլեկտիվների ղեկավարներ, երաժիշտներ, մարդ եղեք, մի անգամ կյանքում արժանապատիվ քայլի դիմեք։ Մտքում մի ասեք՝ դե կնվագենք, կերգենք, կքննադատեն, կանցնի, կգնա։
Չի անցնի, չի գնա։ Երկնքում ձեզ հարցնելու են՝ ի՞նչ էիք մտածում, երբ երեխաներին պարացնում էիք, իսկ ծնողները նոր էին հուղարկավորել իրենց 18, 19, 20 տարեկան տղաներին, ծնողները դեռ փնտրում էին իրենց երեխաներին, ծնողները դեռ փորձում էին հետ բերել իրենց երեխաներին Բաքվի բանտերից։
Ժողովուրդ, էս ինչ եք դարձել։ Ժողովուրդ, Վարդանը, Սարոն, Գոռը, Ալեքսը, Նարեկը, Արկադին, Դավիթը, Արամը, Տիգրանը, Կարենը, Աբգարը զոհվել են բոլորիդ համար։ Լավ, էսքա՞ն դաժան եք դուք, էսքա՞ն անսիրտ։ Լավ, ձեզ ասել են երգեք պարեք, բա դուք մարդ չեք, դուք որոշում չեք կարող կայացնե՞լ։
Կարող եք, դեռ ուշ չէ՝ կայացրեք։ Հատկապես երեկ Աբովյանում բոլորիս տեսած դաժան տեսարանից հետո կարող եք։
13 տարեկան Արամը հրաժարվել է համերգին մասնակցելուց։ Օրինակ վերցրեք»։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն