Զարգանում է հերթական ներկայացումը «Սահմանին խառնաշփոթի մեղավորն է ՀԱՊԿ-ը» խորագրով. Միքայել Մինասյան
Հենց հիմա զարգանում է հերթական ներկայացումը «Սահմանին խառնաշփոթի մեղավորն է ՀԱՊԿ-ը» խորագրով: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Նիկոլը կերակրել է հանրությանը թեզն այն մասին, որ պարտության մեջ մեղավոր են նախկինները: Նրա աղանդի անդամները կուլ են տվել այդ միտքը, մյուսները՝ ոչ: Եւ ես դրանում զարմանալի ոչինչ չեմ տեսնում. մենք չափազանց հաճախ ենք եղել այն բանի ականատեսները, թե ինչպես են Նիկոլի կողմնակիցները ծափահարություններով ընդունել ամենաաբսուրդային արդարացումները:
Սակայն հենց հիմա զարգանում է հերթական ներկայացումը «Սահմանին խառնաշփոթի մեղավորն է ՀԱՊԿ-ը» խորագրով: Ցանկացած խելամիտ մարդու մոտ այդ գործողությունն առաջացնում է քմծիծաղ:
Նրանում, որ Հայաստանի սահմանը գծված չէ պատերազմից հետո 7 ամսվա ընթացքում, նախկիններին մեղադրել այլեւս հնարավոր չէ. նախկինները չեն ստորագրել կապիտուլյացիա, նախկինները չգիտեն, թե որ սահմաններն է Նիկոլը խոստացել Ալիեւին: Սահմանը պետք է կառուցեր Նիկոլը, եւ նա, պատասխանելով իր դաշինքը լքած պատգամավորի հարցին, ասել է, որ սահմանը ճիշտ է հարմարեցված եւ որ հանրությանը եւ պատգամավորին սահմանագծման գործընթացը չպետք է հայտնի լինի:
Երբ պարզվել է, որ սահմանը գծված չէ, իսկ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում եւ սպանում հայ զինծառայողներին, Նիկոլը որոշել է մեղավոր ճանաչել ՀԱՊԿ-ին: Սակայն մենք բոլորս հիշում ենք, որ հենց Նիկոլն է դարձել Հայաստանի այն ղեկավարը, որն իր իշխանության ամենասկզբում վիրավորել է ՀԱՊԿ-ին՝ մեղադրանք առաջադրելով Յուրի Խաչատուրովին, որը զբաղեցնում էր այդ կազմակերպության Գլխավոր Քարտուղարի պաշտոնը: Հենց Նիկոլը թույլ չի տվել Ստանիսլավ Զասին զբաղեցնել ՀԱՊԿ Գլխավոր Քարտուղարի պաշտոնը մինչեւ Յուրի Խաչատուրովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Զարմանալի չէ, որ իր հանցավոր անգործությունն արդարացնելու համար Նիկոլը, ինչպես միշտ, հոգեկան հիվանդի դերն է ստանցնել: Այն զառանցանքի ժամանակ, որը նա այսօր ներկայացրել է, նա հայտարարել է, որ չի պատրաստվում ռազմական դրություն սահմանել: Նիկոլն ամիսներ շարունակ չի չեղարկել ռազմական դրությունը՝ հույս ունենալով լռեցնել ընդդիմադիրներին, իսկ այժմ, երբ ադրբեջանական զորքերը, գտնվելով Հայաստանի սուվերեն տարածքում, ամեն օր առաջ են գալիս եւ սպանում հայ զինծառայողներին, նա ռազմական դրություն չի պատրաստվում հայտարարել, սակայն այդ հարցը լուծել եւս ի վիճակի չէ: Ռազմական դրություն կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ Նիկոլը հասկանա, որ ընտրություններն իր համար շահավետ չեն եւ դրանք պետք է չեղարկել:
Այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե մենք այդ կեղծիքի հետեւանքով չկորցնեինք Հայրենիքը: Դրա շուրջ կարելի էր ծիծաղել, եթե չլինեին մարդկային զոհեր եւ խեղված ճակատագրեր»:

















































Գյումրին Նիկոլի սկիզբն էր, իսկ երեկ դարձավ նրա վերջի սկիզբը. Միքայել Մինասյան
Ավարտվել է նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը. Միքայել Մինասյան
«Ամեն օր, քանի դեռ Նիկոլն իշխանության է, ձեզանից մեկը կորցնելու է հայրենիքը». Մ. Մինասյան
#Antinikol. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք. Միքայել Մինասյան
Երբ շատ շուտով ամբողջ քաղաքական դաշտը կսկսի մեղավորներ նշանակել, հարցրեք նրանց. «Իսկ ի՞նչ արեցիք, երբ իմացաք խոշտանգված հայրենակիցների մասին»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին