նիկոլը նպատակասլաց եւ հատուկ ծրագրով քանդում եւ ստորացնում է մեր բանակը
Հիմա, երբ դիտում եք Վարդենիսում հայ եւ ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութը, իսկ ավելի ճիշտ՝ հայ զինվորի ստորացման տեսանյութը, հիշեք, թե նիկոլն ընդամենը մի քանի շաբաթ առաջ ինչ էր խոստանում Արագածոտնի դպրոցականների առաջ կանգնած. «5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն լինի»:
Հիմա, երբ ձեռքներդ սրտներիդ դրած կամ նիկոլին հայհոյելով դիտում եք վարդենիսյան կադրերը, ապա նաեւ հիշեք Լելե թեփեի խայտառակ գործողության մասին, որի «մոդերատորը» հենց կապիտուլյանտն էր, մոլագար մարդասպանը: Հենց այդ գործողության ժամանակ ջարդվեց մեր բանակի, մեր բանակների ողնաշարը:
Հիմա, երբ նյարդայնացած, հունից դուրս եկած, անզորությունից այս ու այն կողմ գնալով դիտում եք վարդենիսյան խայտառակության եւ ամոթի կադրերը, ապա հիշեք, թե ինչպես Շուշիում եւ Շուշիի տակ սպանվեցին հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մեր որդիները:
Իսկ հիշո՞ ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո ականջներով կառչել էր աթոռից, կես տարի էր խնդրում երկիրը խելքի բերելու համար: Հիմա գիտակցո՞ւմ եք, թե ինչու խնդրեց այդ ժամկետը եւ ինչ արեց այդ ընթացքում: Նա նպատակասլաց եւ հատուկ ծրագրով շարունակեց կազմաքանդել եւ ստորացնել մեր զինված ուժերը:
Մեր թշնամին, հակառակորդը քաջատեղյակ է, թե ով է հայ զինվորը, որքան ուժեղ է, երբ նորմալ հրամանատար է ունենում: Նրանք գիտեն, որ պարտության խորհրդանիշի օրերը հաշված են, եւ որ նա շուտով հայտնվելու է բանտում, եւ այդ իսկ պատճառով ամեն օր ավելի ու ավելի են թուլացնում եւ բարոյազրկում մեր բանակը, որ հետո այն վերականգնելը երկար եւ ավելի բարդ լինի:
Եւ մոլագար մարդասպանի տխմար հայտարարությունները, օրինակ, որ առաջնագիծը պետք է այնպիսին լինի, որ տեսանելի չլինի հակառակորդի եւ հայաստանյան ընդդիմության կողմից, եւս մեկ վառ վկայություն է, թե ինչ է անում եւ ինչ խնդիր է լուծում հայ ժողովրդի պատմության մեջ չտեսնված եւ չլսված տականքը:
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար
Top-News.am


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն