Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանը. Պուտին
Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորմանը եւ կշարունակի նույն ոգով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը մանրակրկիտ քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: «Երկու կողմից կա շահագրգռվածություն բանակցությունների միջոցով սահմանային միջադեպն արագորեն կարգավորելու հարցում:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը, որպես միջնորդ, ակտիվորեն նպաստում է իրավիճակի կարգավորմանն ու կշարունակի գործել նույն ոգով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այդ եւ այլ հարցերի շուրջ շփումները»,-նշված է հաղորդագրության մեջ:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն