Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ

Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ

«Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը կասեր ցանկացած երկրի բանական ղեկավար։ Բայց Նիկոլը չի ասի։

Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական թիմ, բայց ուսապարկերը դա չեն անի։

Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական գեներալիտետ, որը ստորագրելով «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» ձևակերպման տակ, հետո հոտընկայս դիմավորեց նրան։

Անգործունյա իշխանության պատճառով մենք կրկին հայտնվել ենք հողեր կորցնելու և պատերազմի վտանգի առջև։ Հրաժարականի փոխարեն Նիկոլը հիմա մտածում է ում վրա բարդի մեղքը։ «Պատասխանատուն ես եմ, մեղավորը ե՞ս եմ»։

Ու՞մ մեղավոր կկարգի Նիկոլը.

1. Ինչպես միշտ նախկիններին. բայց այս անգամ գործը բարդանալու է։ Ադրբեջանցիների առաջխաղացումը հայկական տարածքներ տեղի են ունեցել այն հատվածներում, որոնք սահման են դարձել վերջին վեց ամսվա ընթացքում, այն էլ իրենց կապիտուլյացիայի պատճառով։

2. Զինվորականներին. Չզարմանաք, եթե սլաքներն ուղղվեն զինվորականների վրա, և բոլորին սկսեն համոզել, որ սահմանը լավ չեն պահել։ Այստեղ էլ խնդիր ունեն, սահմանը այդ հատվածում կահավորված չի եղել։ Ինչն անմիջապես իշխանությունների պարտականությունն էր։

3. Սյունեցիներին. Դժվար կլինի համոզել, որ թշնամու դեմ առանց պետության պաշտպանության թողնված քաղաքացիները իրենց վրա պետք է վերցնեն Նիկոլի սխալներն ու մեղքերը։

4. Սյունիքի համայնքների ղեկավարներին. Գորիս, Սիսիան և մնացած համայնքների ղեկավարները ընդդիմացել են Նիկոլին, հարմար պահ է նրանց վրա մեղքերը բարդելու։

5. Վահե Հոկոբյանին. Նա միավորել է սյունեցիներին՝ իրենց հողում ապրելու գաղափարի շուրջ, կարելի է իրեն վերագրել ինչպես Նիկոլն է անվանում մերձճգնաժամային կամ ճգնաժամային իրավիճակը։

6. Ռուսաստանին. Կարող է համոզել իրեն անվերապահ հավատացողներին /ավելի կոշտ բառ չեմ ուզում օգտագործել, թեև տեղին կլիներ/, որ եթե Ռուսաստանը չուզեր, թշնամու կողմից առաջխաղացում չէր լինի։

7. ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ-ի հարցում մեղադրանքներ միշտ կգտնվեն։ Ժամանակին ՀԱՊԿ-ից դուրս գալու հիմնավորումներ ներկայացնող Նիկոլի համար ՀԱՊԿ-ին մեղադրելն ինչ է որ։

8. Մեզ բոլորիս. Իսկ այս հարցում նրա մեղադրանքը բավականին անխոցելի կլինի։ Եվ այն կհնչի այսպես. «Եթե ինձ չէիք վստահում, ապա ինչու եմ ես դեռ վարչապետի ժ/պ»։

Այս մարդը երկիրը տանում է կործանման։ Եթե վեց ամիս առաջ այս խնդիրը գիտակցողները վեր կանգնեին անձնական շահերից և հասարակության լայն զանգվածները դուրս գային փողոց, այսօրվա վիճակը չէր լինի։

Նույն վիճակը հիմա է՝ կամ մենք սա կգիտակցենք, կամ նա մեզ բոլորիս կնշանակի երկրի կորստի թիվ մեկ մեղավոր. և ճիշտ կլինի։

 Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ