Միասին՝ հանուն հաղթանակի. Տեղի ունեցավ «Անմահների երթ» դեպի Եռաբլուր
Մայիսի 9-ին Շառլ Ազնավուրի հրապարակից Միասին շարժման անդամները երթով շարժվեցին դեպի Եռաբլուր: Վեր պարզած զոհված տղաների նկարներն ու ՀՀ դրոշները՝ նրանք անցան քաղաքի փողոցներով ընդառաջ գնալով անմահներին: Տեղացած հորդառատ անձրևը չէր կարող խանգարել շարժման մասնակիցների առաքելությանը:
«Հենց այսօր՝ Շուշի ազատագրման օրը մենք պարտավոր ենք լինել Եռաբլուրում: Շուշին այսօր մեզ հետ չէ, բայց Շուշին մեր հոգու հաղթանակի սիմվոլն է, ու մենք պարտավոր ենք իմաստավորելու ընկած տղաների նահատակությունը: Իրենք հաղթանակի մարտիկներն էին, մենք ենք պարտվել որպես պետություն, որպես ազգ, քանի որ իրենց սկսած գործը ավարտին հասցնել չկարողացանք: Ու մենք բոլոր շարժվում ենք Եռաբլուր ի հավաստումն նրա, որ մենք իրենց հետ ենք, միասին ենք, մենք նույն ուղղությամբ ենք նայում»,- մեզ հետ զրույցում ասաց երթի նախաձեռնող, Միասին շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը՝շեշտելով, որ իրենց երթը տարբերվող է նրանով, որ որևէ քաղաքական կամ կուսակցական շարժառիթ չունի:
Երթին միացել էին մեծաթիվ կազմակերպություններ, կրթօջախներ զոհվածների հարազատների միավորող նախաձեռնություններ ու պարզապես սրտացավ քաղաքացիներ, երիտասարդներ էին միացել: Բոլորը համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ՝ պետք է առերեսվենք իրականությանը, որ կարողանանք նորից հաղթանակներ կերտել, լինել արժանի մեր հողի համար ընկած մարտիկների ոգուն:
Եռաբլուրում տղաների ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ, որին միացան նաև հոգևորականները իրենց խոսքով ու աղոթքներով: Ինչպես իր խոսքում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, մենք պարտավոր ենք ազատվել մեր հոգու, մտքի, անորոշության կապանքներից, պարտավոր ենք անել ամեն ինչ, որ տոնենք վերջնական հաղթանակ հանուն ամեն ժամ ու րոպե մեր մեջ ներկա գտնվող հերոս տղաների:
Արարողության ավարտին էլ երգիչ Արսեն Համբարյանը արդեն երգի լեզվով իր խոսքն ուղղեց առ երկինք, իսկ երթի մասնակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին` իրենց խոնարհումը բերելով անհամների շիրիմներին:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն