«Հայաստան» դաշինքի գլխավոր շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը, դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը Արամ Վարդևանյանն է
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղված են նախընտրական շտաբների կազմավորման աշխատանքներով։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը, ըստ տարբեր տեղեկութունների, կղեկավարի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարից NEWS.am-ը հետաքրքրվեց, թե համապատասխանո՞ւմ են լուրերը իրականությանը։
«Այո, պարոն Գևորգյանն արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները։ Ցավոք, նա մի փոքր վատառողջ է և աշխատում է առայժմ հիվանդասենյակից կամ տանից։ Բայց հուսով եմ, որ շատ շուտով կկազդուրվի և կանցնի իր պարտականությունների լիարժեք կատարմանը»,- ասաց պարոն Սողոմոնյանը և հավելեց․ «Ուզում եմ առիթից օգտվելով տեղեկացնել, որ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է պարոն Արամ Վարդևանյանը, և արդեն երկու-երեք օրից բոլոր նրանք, ովքեր հարցեր կունենան շտաբի, Դաշինքի գործունեության վերաբերյալ, կկարողանան իրենց հարցերը ուղղել թե՛ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչին, թե՛ մամուլի ծառայությանը»։
Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրեց նաև, որ «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը օրերս կհրապարակի հեռախոսահամարները, էլեկտրոնային փոտի հասցեն, որոնց օգնությամբ լրատվամիջոցներն ու ցանկացած ոք տեղեկատվություն կարող է ստանալ «Հայաստան» դաշինքի գործունեության վերաբերյալ։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն