Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ

Քոչարյան. Առաքելություն 911

Երեկվա՝ ակնհայտորեն հաջող մեկնարկից հետո հաջողությունը զարգացնելու համար պետք է արվեն կարևոր հետևություններ։
Քոչարյանի դաշինքի մարտավարության հարցում պետք է կայացվի կարևոր որոշում. հաղթել է պետք մինչև ընտրությունների օրը։ Հանրային կոնսոլիդացիան, դրա աճի տեմպը պետք է կառուցվեն այդ տրամաբանության մեջ։ Փաշինյանն ամեն ինչի ունակ է, նա ամեն քայլի գնալու է՝ իշխանությունը հնարավորինս ձգելու համար։ Սա անպայման պետք է նկատի ունենալ։ Իմ խորհուրդը դաշինքի շտաբին՝ խնդիր դնել՝ հանրային գիտակցության և պետական համակարգի գիտակցության մեջ հաղթանակը ամրագրել հունիսի 20-ից շատ ավելի վաղ։

Ինչպես դա անել.

Շատ կարևոր է՝ ճիշտ գնահատել հանրային տրամադրությունները և հանրության ակնկալիքը Քոչարյանից։
Քոչարյանին հաջողվել է գտնել ճշգրիտ ձևակերպում՝ «Արժանապատիվ խաղաղությունը», որը դարձել է նրա այցեքարտը և մեծ թափով մտնում է բոլորի տները։
Ինչո՞ւ այդպես ստացվեց. որովհետև այն ճշգրիտ համընկավ հանրային սպասումներին։
Եվ նույն ճշգրտությամբ պետք է ինքնաընկալվել և ներկայանալ ժողովրդին, պետական համակարգին, սփյուռքին, բոլորին։

Սա Արտակարգ իրավիճակի դաշինքն է։ Քոչարյանն արտակարգ իրավիճակի թեկնածուն է։

Քոչարյանից այսօր մարդիկ ակնկալում են խաղաղություն, կայունություն, արժանապատվություն։ Քոչարյանը գալիս է հենց այդ առաջարկներով, քանի որ գիտե խաղաղության ու կայունության արժեքը։ Ուրեմն՝ պետք է առավելագույնս ներդաշնակ ու օրգանիկ լինել օրվա հանրային պահանջին ու սեփական գաղափարներին։
Ուրիշ կոստյումներ պետք չէ հագցնել Քոչարյանին։

Քոչարյանը և դաշինքը որևէ պարագայում չպետք է մտնեն «հանդարտ քարոզարշավի» տրամաբանություն։ Հիմա հանդարտ ընտրությունների ժամանակ չէ։ Ներկայացվելիք ծրագիրը պետք է լինի Արտակարգ իրավիճակի ծրագիր։

Փաշինյանն ամեն կերպ ձգտելու այս պրոցեսը վերածել ընտրության, իսկ իրականում այստեղ ընտրության խնդիր չէ, սա փրկության պրոցես է, որտեղ Փաշինյանն անելիք չունի։

Երկիրն այն վիճակում չէ, որ մենք մտնենք ծրագրային մանր, անկարևոր դետալների մեջ։ Երկիրը մտել է ծանր ճգնաժամային փուլ, և մեզ պետք է լուրջ ու հրատապ հակաճգնաժամային ծրագիր։

Քոչարյանը, որպես հակաճգնաժամային մենեջեր, կարող է ու պետք է ներկայացնի հենց այդպիսի մի ծրագիր՝ հետևյալ պարզ տրամաբանությամբ.

1.​Արտակարգ իրավիճակի դաշինք
2.​Արտակարգ իրավիճակի լիդեր
3.​Արտակարգ իրավիճակի թիմ
4.​Արտակարգ իրավիճակի ծրագիր, քայլեր։

Ինչ-ինչ պատճառներով Քոչարյանին չհաջողվեց կոնսոլիդացնել
բոլոր էլիտաներին, ինչն, անշուշտ, դժվարացնում է գործը, իսկ դրա միակ փոխհատուցումը նոր մարդն է՝ ամեն հաջորդ միտինգին եկող նոր մարդը, ելույթները լսող ու հավանող նոր մարդը, նրան հավատացող նոր մարդը։ Իսկ նոր մարդուն հրապարակ բերելու բանաձևը՝ այդ մարդուն պարզ ասել, որ սա 911-ի ընտրություն է։ Այսօրվա Քոչարյանը 911-ն է, որից կան շատ կոնկրետ սպասումներ՝ կայունացնել վիճակը, փակել թուրքի մուտքը մեր երկիր, կասեցնել պետության կազմաքանդումը, ապահովել արժանապատիվ խաղաղություն, դնել տնտեսական և պետական վերելքի հիմքերը։

Ի դեպ, հենց այս սպասումներով է բացատրվում այն լատենտ մեծ վարկանիշը, որն ունի Քոչարյանը։ Բայց որպեսզի լատենտ, իսկապես զգալի վարկանիշը վերածվի «կողմ» քվեաթերթիկի, պետք է հանրության հետ խոսել պարզ, առանց ավելորդ սեթևեթանքի, ներկայացնել իրական օրակարգը։ Հանդարտ ընտրությունների և քարոզարշավի համար այսօր չկա ո´չ ժամանակ, ո´չ որևէ նախադրյալ։ Ընտրարշավի օրերը Հայաստանի անվտանգության բարձիկն են. այս օրերի ընթացքում պետք է առավելագույնս համախմբել հանրային տրամադրությունները և հաղթանակ արձանագրել ընտրություններից 10 օր առաջ։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ