Այս նկարը խորհրդանշում է բացակայությունը հիշողության և արժանապատվության. Միքայել Մինասյան
Որոշել էի այսօր չգրել մայիսի 9-ի խորհրդի մասին, քանի որ վստահ էի, որ լրահոսն ու սոցցանցերը հեղեղված են լինելու պաթոսով կամ ցավով։ Երկուսն էլ կար։ Ու բոլոր կողմերը մեղադրում են Նիկոլին։ Եվ ճիշտ են անում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ այս լուսանկարը Նիկոլի հետ ընդհանրապես կապ չունի։ Այս նկարում Նիկոլը մեղավոր չէ։ Բայց այս նկարը մեղավոր է ամեն ինչում։
Այս նկարը խորհրդանշում է բացակայությունը հիշողության և արժանապատվության, մարդկային պարկեշտության և պետական մտածողության։ Վստահ եմ, որ ընդդիմախոսների առաջին արձագանքը լինելու է ծամված կլիշե-արդարացումը, թե պետությունը վեր է ամեն ինչից և հանուն դրա է այս նկարը։
Վայ ձեզ ու այդ մտածողությանը, որովհետև դրա պատճառով մի պետություն արդեն կործանվել է, մյուսն էլ կործանման եզրին է։
Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ։
Այսօր մայիսի 9-ն է»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն