Մանրամասներ են հայտնի դարձել Արարատ Միրզոյան-Արման Թաթոյան հայտնի բանավեճից
Մանրամասներ են հայտնի դարձել երեկլ Ազգային ժողովի դահլիճում ընդմիջման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտնի բանավեճից:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ Մարիա Կարապետյանը, ով դժգոհեց ՄԻՊ-ից և Արման Թաթոյանին մեղադրեց «մեդիատեռորին միանալու» մեջ: Ի պատասխան, Արման Թաթոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նրա ելույթը վիրավորական էր ու բացահայտ մանիպուլյատիվ, որով փորձ էր արվում նսեմացնել ՄԻՊ-ի աշխատանքը։
Արման Թաթոյանի այս ելույթից հետո խոսեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով, դիմելով Արման Թաթոյանին, ասաց, թե հարկ չկար նման ելույթ ունենալ, քանի որ պատգամավորներն այսօր բոլորն իր նկատմամբ դրական են արտահայտվել:
Սակայն ամեն ինչ այսքանով չավարտվեց, նիստի ընդմիջմանը Արարատ Միրզոյանը հենց նիստերի դահլիճում մոտեցել է Արման Թաթոյանին, այսպես ասած՝ հաշիվներ պարզելու, թե ինչո՞ւ նա այդպես հակադարձեց Մարիա Կարապետյանին:
Նշենք, որ այս միջադեպը ֆիքսել էին լրագրողները: Ըստ ականատեսներից մեկի, Արարատ Միրզոյանը սրտնեղել է ու Արման Թաթոյանին ասել, թե ինչու նա այդպես ելույթ ունեցավ, հատկապես այն դեպքում, երբ իշխանական բոլոր պատգամավորները դրական են խոսել իր մասին։
Ի պատասխան՝ Արման Թաթոյանն ասել է, որ իսկապես պատգամավորները դրական են արտահայտվել, սակայն «Իմ քայլն» ընտրել է հատուկ տակտիկա և խմբակցության անունից ընտրել են Մարիա Կարապետյանին, որն էլ իր ելույթով փորձում էր նսեմացնել ՄԻՊ աշխատանքը և իրեն:
Ի դեպ, առաջին անգամ չէ, երբ իշխանական պատգամավորները փորձում են իրենց ելույթներով այս կամ այն գործընթացներում մեղադրել Արման Թաթոյանին, սակայն վերջինիս կողմից համարժեք պատասխան ստանալուց հետո լռում են և նախապատրաստվում հաջորդ «գրոհին»:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն