ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն եթե չեն առաջադրում վարչապետի իրենց թեկնածուին, ուրեմն Նիկոլի հետ ունեն պայմանավորվածություններ.Մինասյան
Ներկա պահին որպես «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» դիրքավորող, բայց Նիկոլի հետ պայմանավորվող քաղաքական այս ուժերն ունեն շանս ապացուցելու, որ իրապես ընդդիմություն են, եթե առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին։ Եթե չեն առաջադրում վարչապետի իրենց թեկնածուին, կրկում եմ՝ ոչ թե իմ այլ իրենց, ուրեմն Նիկոլի հետ ունեն բոլոր տիպի պայմանավորվածությունները և դրանում համոզվելու համար պետք է պարզապես նայել փաստերին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Այսօր այսպես կոչված քաղաքացու օրն է և միստիկայի հավատացող վիժվածքն ամենայն հավանականությամբ քիչ անց բոցաշունչ ելույթով ֆիկտիվ հրաժարական է տալու:
Շնորհավորում եմ «Իմ քայլին», «Բարգավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին», որ համատեղ ջանքերով կարողացան արյան և քաոսի մեջ գտնվող երկիրը մտցնել ընտրական փուլ՝ այն էլ դավաճան վիճվածքի գլխավորությամբ։
Եվ նախքան երեք ուժերը կգրոհեն իմ դեմ՝ պատմելով, թե որքան վատն եմ ես, ուզում եմ նշել, որ ներկա պահին որպես «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» դիրքավորող, բայց Նիկոլի հետ պայմանավորվող քաղաքական այս ուժերն ունեն շանս ապացուցելու, որ իրապես ընդդիմություն են, եթե առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին։ Եթե չեն առաջադրում վարչապետի իրենց թեկնածուին, կրկում եմ՝ ոչ թե իմ այլ իրենց, ուրեմն Նիկոլի հետ ունեն բոլոր տիպի պայմանավորվածությունները և դրանում համոզվելու համար պետք է պարզապես նայել փաստերին։
Իսկ փաստերը սրանք են.
1. Նրանք համաձայնվեցին երկիրը տանել ընտրությունների։
2. Նրանք համաձայնվեցին ընտրական օրենսգիրը փոխելու Նիկոլի միանձնյա որոշմանը։
3. Նրանք համաձայնվեցին մաս կազմել մի թատրոնի, որտեղ Նիկոլ Փաշինյան վարչապետի ժպ-ն կեղծելու է ընտրութունները։
Իսկ եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս ամենի հետ համաձայն չեն, ապա պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու։ Հակառակ դեպքում, ընդմիշտ դառնալու են դավաճան վիժվածքի կամակատար, դաշնակից, իսկ հետո՝ զոհ»։


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն