Սկանդալային դեպք կառավարության առջև․ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի տեղակալը հայհոյել է Փաշինյանին
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս մի սկանդալային դեպք է տեղի ունեցել ՀՀ կառավարության առջև։ Երբ կրկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պաշտպանելու համար ոստիկանության տարբեր վարչություններից կառավարության շենքի մոտ են կանչել, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Սուքիասյանը, մոտենալով կառավարության շենքին, սկսել է հայհոյել:
Ըստ մեր տեղեկությունների՝ Սուքիասյանը հայհոյախառը արտահայտություններ է արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որին ներկա են եղել բազմաթիվ ոստիկաններ: Մի հատվածը փորձել է հանդարտեցնել նրան՝ հայտարարելով, որ կառավարության շենքից կլսեն այդ ամենը, սակայն Սուքիասյանն անդրդվելի է մնացել ու շարունակել հայտարարել, որ ինքը արտահայտում է ոչ թե իր, այլ ամբողջ ոստիկանական համակարգի ներսի ցասումը:
Բանն այն է, որ նշված օրը՝ աշխատանքային ժամից հետո՝ 19.30-ի սահմաններում, հրահանգվել է «պաշտպանական» հավաք իրականացնել, ինչը հունից հանել է Վարդան Սուքիասյանին: Վերջինս նշել է, որ ոստիկանական ուժերն արդեն հոգնել են այս իրավիճակից ու այլևս չեն կարողանում այդ ձևաչափով աշխատել՝ ամեն վայրկյան «թիկունք» կանգնելով վարչապետի ընդդիմադիր թևին: Մենք տեղեկացանք, որ այս միջադեպի մասին տեղյակ են նաև իշխանական մի խումբ պատգամավորներ, որոնք պատրաստվում են Վ. Սուքիասյանին պատժել իր պահվածքի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ