Ի սկզբանե ՀՀ-ի եւ Արցախի ղեկավարներն իմացել են, որ գերիներ չեն բերվելու․ ինչ SMS է ստացել Մանե Գեւորգյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ի խայտառակությունից հետո վարչապետի աշխատակազմում այդպես էլ պատժվողներ չեն եղել: Հիշեցնենք, որ այդ օրը իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց, թե Ադրբեջանից գերիներ են տեղափոխվելու Հայաստան:
Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատեց լուրը՝ հավելելով. «Այսօր նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երեւան»: Ինքնաթիռը, սակայն, Հայաստանում վայրէջք կատարեց դատարկ՝ առանց հայրենադարձված գերիների:
Սակայն ոչ միայն ինքնաթիռը ժամանեց առանց գերիների, այլ իրավիճակն ավելի թեժացրեց ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ հայտնելով, որ գերիների վերադարձի հարց պլանավորված չի եղել, ինքնաթիռի վայրէջքը եղել է սովորական աշխատանքային այց:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանե Գեւորգյանը գերիների մասով իր հայտնի հայտարարությունն արել է ստացված մի հաղորդագրության՝ SMS-ի հիման վրա: Իսկ SMS-ի բովանդակությունը մոտավորապես եղել է այն, որ ինքնաթիռ է թռել գերիներին բերելու համար:
Իհարկե, ինքնաթիռը իսկապես թռել է, սակայն ի սկզբանե Հայաստանի եւ Արցախի ղեկավարներն իմացել են, որ գերիներ չեն բերվելու: Եվ այսքանից հետո հարց է առաջանում՝ ո՞վ է Մանե Գեւորգյանին SMS ուղարկել (մենք դեռ անունը չենք հայտնում, բայց գիտենք բարձրաստիճան պաշտոնյայի անունը), եւ ինչու մինչեւ հիմա հանրությանը մոլորեցնելու եւ հույզերի հետ խաղալու համար չունենք պաշտոնանկություններ վարչապետի աշխատակազմում: Սա մի հարց է, որի համար պետք է պատժվողներ լինեն, սակայն պաշտոնական աղբյուրները լռում են՝ մեր հարցումներին ի պատասխան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ