Իշխանական պատգամավորի հավաքագրած ջոկատի տղաներն Արցախից գողացած ինքնաձիքով կրակել են իրար վրա
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն այսօր՝ ապրիլի 22-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության Էջմիածնի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում՝ Օստրովսկու փողոցի տներից մեկի մոտ, ավտոմատով զինված քաղաքացին մի հոգու դանակահարել է ու սպառնում է, որ կվիրավորի նրա հարազատներին։
Նշված վայրից դանակահարված վիճակում «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 60-ամյա Տիտալ Սլոյանը։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էջմիածնի ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ Տ․ Սլոյանին դանակահարել է նրա ազգականը՝ 41-ամյա Ազիզ Սլոյանը։ Ոստիկանության Էջմիածնի բաժին օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ամատունի Հակոբյանի գլխավորությամբ մեկնում են դեպքի վայր, որտեղ էլ նրանց ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ են հնչում։ Այդ մասին տեղեկանալով՝ կրակոցների վայր են ժամանում Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու Ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։
Ոստիկանները պարզում են, որ կրակոցներ արձակողը Ա․ Սլոյանն է, ու սկսում են նրա հետ բանակցություններ վարել, որ նա ցած դնի զենքը և ինքնակամ հանձնվի, սակայն նա շարունակում է կրակել, ապա մի պահ դադար տալուց հետո մեկ անգամ էլ է կրակում։ Դրանից հետո ոստիկանները, չիմանալով՝ ինչ կլինի, վտանգելով իրենց կյանքը, մոտենում են կրակոցների ուղղությամբ, որտեղ էլ «ստորին ծնոտի հրազենային վիրավորումով» հայտնաբերում են Ա․ Սլոյանին։ Ոստիկանների ու «Վաղարշապատ» հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ա․ Սլոյանը տեղափոխվում է հիվանդանոց։
Մեզ հաջողվեց պարզել, որ Ազիզ և Տիտալ Սլոյանները հանդիսացել են ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից ձևավորված ջոկատի անդմաներ։ Հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիքը նրանք գողացել են ռազմի դաշտից և Արցախից բերել Հայաստան։ Արդեն այստեղ զենքը փոխանցել են Սլոյանների հարազատ գործարար Ռոման Սլոյանին։
Ի դեպ Զվարթնոց թաղամասի բնակիչները տեղեկացնում են, որ մի քանի անգամ տեսել են Ազիզ Սլոյանին նշված ավտոմատով։ Ականատեսները, երբ փորձել են հասկանալ, թե ինչպե՞ս է նա ազատորեն շրջում ավտոմատով՝ Ազիզ Սլոյանը տեղեկացրել է, որ իր ազգական Ռոման Սլոյանը պայմանավորված է պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, իսկ պատգամավորը իր հերթին հարցերը լուծել է ռազմական ոստիկանության հետ ու խնդիրներ չեն լինի։


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ