Ոչ ոք Հայաստանի փոխարեն նրա խնդիրները չի լուծի․ Մոդեստ Կոլերով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Այո՛, Ալիեւի հայտարարությունները պատերազմի սպառնալիք են»,–«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ ասելով, թե ժամանակն է, որ Հայաստանը պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին եւ ՌԴ առանձին, քանի որ սա սպառնալիք է երկրի տարածքային ամբողջականությանը:
Ինչպես հայտնի է, անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը՝ Ալիեւը նշել է. «Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»: Եվ, ահա, ռուսաստանցի փորձագետն այստեղ վտանգ է տեսնում՝ ասելով, թե պաշտոնապես դիմելու պարագայում համապատասխան արձագանք կլինի:
«Հայաստանը պետք է ձեւակերպի իր ասելիքը եւ դիմի, քանի որ սա ուղիղ պատերազմի եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք է: Այս կոնտեքստում ցանկացած հայտարարություն, որ, օրինակ, Ռուսաստանը տվել է վատ «Իսկանդեր» կամ ինքնաթիռները չի ապահովել համապատասխան սարքավորումներով, պետք է ամենաքիչը ժամանակավոր չանել: Քանի որ որքան այդպիսի հայտարարություններ լինեն, այնքան քիչ կլինի Հայաստանի հանդեպ վստահությունը»,–նշեց նա:
Կոլերովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի պարտավորություններն առաջանում են միայն անդամ երկրի կողմից պաշտոնական խնդրանք եւ դիմումի պարագայում:
«Այդպես նաեւ ՀԱՊԿ-ից դուրս ՌԴ-ի պարտավորությունները իրականացնելու համար եւս պետք է ուղիղ, բաց տեքստով ասել այդ մասին: Ոչ ոք Հայաստանի փոխարեն նրա խնդիրները չի լուծի: Իսկ դիմելու դեպքում ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ստիպված կլինեն արձագանքել համապատասխան իրենց պարտավորությունների: Լռել չի ստացվի»,–հավելեց նա»:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ