Դատավորները համատարած արձակուրդի դիմումներ են գրում
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ դատավորները համատարած արձակուրդ գնալու դիմումներ են գնում։ Պատճառը՝ ներքաղաքական լարված իրավիճակն է, սյունիքյան դեպքերը,իրավապահները զբաղված են վարչապետի այցը «փչացնողների» դեմ քրեական գործեր հարուցելով, նրանց ձերբակալելով։
Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում կալանքի սանկցիաների տարափ է լինելու, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անելու է, որ այդ միջնորդությունները բավարարվեն։
Հետեւաբար՝ հենց այս ժամանակահատվածում է որոշվելու՝ արդյոք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ։
Թերեւս շատ դատավորներ, հասկանալով պահի լրջությունը, արձակուրդի գնալու դիմումներ են գրում։ Նշենք նաեւ, որ դատավորների շրջանում բազմաթիվ կովիդի դեպքեր կան, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն է covid-19ով վարակված, մեզ տեղեկություններ են հասել, որ Երեւան քաղաքօ ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը եւս վարակվել է համավարկով։
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ոչ կորոնավիրուսով հիվանդ դատավորների, ոչ արձակուրդում գտնվող դատավորների թիվ չունի։
«Այդ տվյալներն հավաքագումը որոշակի ժամանակ է պահանջում։ Ես կփորձեմ հավաքագրել և տրամադրել, թե քանի հոգի է արձակուրդում գտնվում, բայց դա կլինի միայն վաղը»,-հավելեց Փոլադյանը։


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ