Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դավիթաշենի կամրջի վրա եղած փոսերի պատճառով 8 ավտոմեքենա վնաuվել է Ռուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունը Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ Վենս Ադրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետեր Կանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆ Ջեյ Դի Վենսը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է համարում տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ) ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը Lufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասին ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ալիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը

Դավիթաշենի կամրջի վրա եղած փոսերի պատճառով 8 ավտոմեքենա վնաuվել էՌուսաստանը սահմանափակում է Telegram-ին հասանելիությունըԹրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ ՎենսԱդրբեջանը և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել․ հիմնական կետերԿանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է (տեսանյութ)․ ՀՀ ՆԳՆՋեյ Դի Վենսը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է համարում տնտեսական փոխկախվածությունը (տեսանյութ)ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներինԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըLufthansa-ի օդաչուները հայտարարել են 24-ժամյա գործադուլի մասինԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններումԱլիևն ու Վենսը Բաքվում սկսել են նեղ կազմով հանդիպումը21-րդ դարի լավագույն դարպասապահները՝ ըստ Canal+-իՎենսը Բաքվում էԿգումարվի ԱԺ արտահերթ նիստՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթՆեյմարը կարող է հայտարարել պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալովՋեյ Դի Վենսը Բաքվում իր հանդիպումների ժամանակ կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցըՔննարկվել է բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին ՀԴՄ կտրոն տրամադրելու նախաձեռնությունըՎարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև ԼեբարեդյանինՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներն այցելել են ՍյունիքՄիրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնություններըԳործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքըԿառլ III-ը պատրաստ է աջակցել իրավապահներինԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես ՎարդանյանՀրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեդալներովԱՄՆ-ն և Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի տեղափոխման հարցըՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգՀակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան ՀակոբյանՎերականգնել ենք Մոսկվայի հետ կապի ուղիները. ՄակրոնԱվիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինիԻրար նկատմամբ հարձակում անելուց բացի, ունեցել ենք նաև կարևոր գործնական քննարկումներՀարավային Կովկասը մեծ նշանակություն ունի Իրանի համար. ԲաղայիԹրամփը ապրիլին կմեկնի Պեկին. PoliticoԵՄ-ը քննարկում է Ուկրաինայի մասնակի անդամակցության հնարավորությունը. PoliticoFirebird-ը և ԱՄՆ-ն հայտարարում են ՀՀ-ի ԱԲ մեգանախագծի 2-րդ փուլի մեկնարկի մասինՀանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներՇատ դրական եմ գնահատում աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Ալեն Սիմոնյանը՝ գերիների հարցի հետ կապված արդյունքների մասին«Արտահանո՞ւմ», թե՞ «ներդրում». թարգմանչական շփոթ՝ Վենսի հայտարարության շուրջ. Civilnet«Վաղը կտեսնվենք...». «Արարատի» և «Սպարտակի» աստղը հիշում է Նիկիտա ՍիմոնյանինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել ենԹրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունըՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ նախաճաշ-հանդիպում եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ. ՀայրապետյանԴիվանագիտական ​​ավանդույթներն ամուր կապում են ՀՀ–ի և ՌԴ–ի ժողովուրդներին. ԿոպիրկինԱսում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներինՀայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականինԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում

«Թող փորձի ու մի սյունեցու կպնի, ավելի վատ իրենց համար, թող փորձի սյունեցու մազը ծռի, այն ժամանակ կտեսնի». Քաջարանի քաղաքապետ

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի համար անհասկանալի է, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը որոշել բնակիչների հայհոյանքների տարափի տակ շրջել Սյունիքում։

«Ես այս հարցի պատասխանը չգիտեմ, այդ հարցին ավելի լավ է Նիկոլը պատասխանի։ Սյունեցիներն իրենց հողի տերն են, սյունեցու ոգին անկոտրում է, ու չեն կարող ընդունել այդ դավաճանին։ Հիմա ի՞նչ է, կարծում էին, որ Նիկոլին պետք է աղ ու հացով դիմավորեի՞ն քաջարանցիները, երբե՛ք»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Մանվել Փարամազյանը։

Ի դեպ, մամուլն արդեն գրել է, որ ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հատուկ հրահանգ է իջեցվել, որպեսզի ձերբակալեն Նիկոլ Փաշինյանի այցի դեմ բողոքողներին, այդ թվում՝ մի շարք համայնքների ղեկավարներին։ Այդ նպատակով, ըստ հրապարակումների՝ ԱԱԾ և Ոստիկանության պետերը շտապ մեկնել են Սյունիք։

Այս լուրերի հետ առնչությամբ էլ Քաջարանի ղեկավարն ասաց. «Թող փորձի ու մի սյունեցու կպնի, ավելի վատ իրենց համար, թող փորձի սյունեցու մազը ծռի, այն ժամանակ կտեսնի։ Այսօր սյունեցին շատ լավ գիտակցում է՝ ինչի համար է Նիկոլը եկել Սյունիք, Ալիևի հետ նույն նպատակների մեջ են։ Ես ասում եմ, եթե այդքան համարձակություն ունեն՝ թող սյունեցու մազը ծռեն, թող չվախեցնեն իրենց դատախազություններով ու միլիցեքով ու ԿԳԲ-երով։ Վախեցնող էին, թող գնային թուրքին վախեցնեին, ոչ թե սյունեցիներին վախեցնեն»։

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Սյունիքի համայնքների ղեկավարներն էին ժողովրդին ուղղորդել Նիկոլ Փաշինյանի դեմ, Մանվել Փարամազյանը զարմացավ, թե ինքն ինչպե՞ս կարող է 15 հազար մարդու ստիպեր ու հաներ փողոց։

«Մենք 10-15 հազար բնակչություն ունեցող քաղաք ենք, ինչպե՞ս կլինի՝ ես կանգնեմ, ասեմ՝ ժողովուրդ, դուրս եկեք փողոց։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը Սյունիք էր եկել գաղտագողի, բոլորդ էլ շատ լավ գիտեք։ Որևէ մեկը բան չի կազմակերպել, այդ ամենն ինքնաբուխ է եղել, ինքը, ի վերջո, պետք է գիտակցի, որ իր մնալը ճակատագրական է լինելու սյունեցու համար։ Դուք պատկերացնում եք, որ իմացել են՝ Նիկոլը գալու է, զոհվածների ծնողները գնացել են գերեզմանոցները փակել են, որ նա չգնա։ Մարդիկ ինքնաբուխ դուրս են եկել, որպեսզի սա չգնա իրենց երեխաների գերեզմանոցները չպղծի։ Լավ է, իր բախտը բերեց, ու չկանգնեց գերեզմանոցում, գիտեք, չէ՞, ինչ պետք է անեին»,- շեշտեց Մ. Փարամազյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր նոյեմբերի 9-ից հետո երկրորդ անգամ փորձ արեց այցելելու Սյունիքի մարզ։ Նախորդ տարի դեկտեմբերի նրան չհաջողվեց Սիսիանից այն կողմ գնալ, սակայն այս անգամ Նիկոլ Փաշինյանի ուժեղացված անվտանգությունով, այդ թվում՝ դիմակավորված անձանց ուղեկցությամբ և բնակիչների հահոյանքների ներքո այցելեց Ագարակ, Կապան ու մի քանի այլ համայնքներ, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց հանգիստ պայմաններում խոսել սյունեցիների հետ, քանի որ վերջիններս հայտարարում էին, որ «հողատուի», «դավաճանի» հետ խոսելու որևէ բան չունեն։

Հիշեցնենք, որ Արցախում 44-օրյա պատերազմից հետո անհասկանալի պայմաններում Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարարության լուռ համաձայնությամբ Սյունիքում բոլոր շահեկան դիրքերը հանձնվեցին թշնամուն։