Վարչապետը եղած-չեղած մի հաշիվ է. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղյակ չեն՝ ՀՀ վարչապետն այնտեղ նույնպես կայցելի, թե ոչ, սակայն նրան չեն էլ սպասում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ասաց՝ որևէ մեկն իրենց տեղյակ չի պահել, որ վարչապետը հնարավոր է Գորիս այցելի, համենայն դեպս բնակիչները նրան չեն սպասում։ Անդրադառնալով երեկ ուշ գիշերով վարչապետի Շուռնուխ այցելությանը՝ Մենուա Հովսեփյանն ասաց. «Շատ վատ եմ գնահատում դա, որովհետև այդպես չեն գնում։ Գալիս են նորմալ ձևով և տեղյակ պահելով, ոչ թե գաղտնի։ Աստված նրա հետ, ինչ ուզում է, թող անի»,-նշեց Մենուա Հովսեփյանը՝ ընդգծելով, որ գորիսեցիները չեն պատրաստվում դիմավորել նրան։
Հարցին՝ չե՞ն թողնելու վարչապետը քաղաք մտնի, Մենուա Հովսեփյանը նկատեց. «Դե հո չե՞նք պահելու։ Եթե մարդը քաղաք է մտել, պետք է թողնենք, որ գնա, հո չե՞նք փակելու։ Բայց միանշանակ չենք գնալու նրա հետ հանդիպման։ Նա իրավիճակին չի տիրապետում, ի՞նչ խնդիր կարող են գյուղացիները ներկայացնել նրան։ Բացարձակապես ոչ մի հույս չենք կապում նրա հետ։ Եղած-չեղած մի հաշիվ է»,-նշեց Գորիսի փոխքաղաքապետը։
Ինչ վերաբերում է հարցին, թե որն է վարչապետի Սյունիքի մարզ այցի նպատակը, Մենուա Հովսեփյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է PR անել, բայց չի ստացվելու։
Թե ինչպես են գորիսեցիները տրամադրված, Մենուա Հովսեփյանը նշեց. «Իհարկե ոչ դրական։ Ժամանակը կգա, կիմանաք»։


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում