ացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
Բացառվում է, որ մենք հանդիպենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 20–ին, օրվա երկրորդ կեսին ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։
«Բացառում է, որ նա կարողանա սյունեցու տրամադրվածությունը փոխել իր նկատմամբ։ Նա այլեւս ոչինչ չի կարող փոխել։ Ամեն ինչ քանի գնում, ավելի է վատանում։ Նրան սպասող էլ չկա։ Բացառվում է, որ մենք նրան դիմավորենք»,- ասաց Հովսեփյանը:
Փոխքաղաքապետի խոսքով՝ Փաշինյանի այցով Սյունիքում տրամադրություններն ավելի են վատանալու. «Բացառվում են իր հետ հանդիպումները։ Ո՞ւմ հետ հանդիպենք։ Մենք հաստատ չենք հանդիպի, մնացածն էլ չգիտեմ»։


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում