Ինչպե՞ս է Գագիկ Ջհանգիրյանը մտել ԲԴԽ նախագահի աշխատասենյակ, և ի՞նչ էր 6 ժամ անում Ռուբեն Վարդազարյանը ՀՔԾ-ում
Երեկ մամուլը գրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ներխուժել է Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակ։
Առավոտյան, ի դեպ, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասել էր, որ Վարդազարյանին սպասարկող մեքենան հանձնվել է Ջհանգիրյանին:
Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ որպես ԲԴԽ նախագահ, ընդամենը կասեցված են, իսկ կապարակնքված աշխատասենյակի դուռը կոտրելն ու այնտեղ ներխուժելն առնվազն հանցակազմ պարունակող արարք է, և Կարեն Փոլադյանը, ում տնօրինությանը հանձնված է աշխատասենյակը, ինքը պետք է շահագրգիռ լիներ հանդես գալ բացատրություններով, մինչդեռ մեր բազմաթիվ հեռախոսազանգերը մնացին անպատասխան. Դատական դեպարտամենտի ղեկավարը որոշեց առաջնորդվել «իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» սկզբունքով:
168.am-ի տեղեկություններով սակայն Կարեն Փոլադյանը չի բացել Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակի դուռը:
Գագիկ Ջհանգիրյանը մեքենան ստանալուց հետո այնքան է տարվել իր միահեծան իշխանությունը ԲԴԽ-ում տարածելու մոլուցքով, որ 7 անձից բաղկացած հանձնաժողով է կազմել, որոնցից երկուսը եղել են ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանն ու Ստեփան Միքայելյանը, ապա ներսում կատարել գույքագրում, լուսանկարահանել և տեսանկարահանել է ներսում գտնվող Ռուբեն Վարդազարյանի անձնական իրերն ու տարատեսակ աշխատանքային փաստաթղթերը, դրանք իջեցնել է տվել նկուղ ու բազմել ԲԴԽ նախագահի աթոռին:
168.am-ի հետ զրույցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ ինքն է կապարակքնել իր աշխատասենյակը և այն իրեն սպասարկող մեքենայի հետ ի պահ տվել Դատական դեպարտամենտին, իսկ թե ինչպես և ում թողտվությամբ ու պատասխանատվությամբ է Գագիկ Ջհանգիրյանը հայտնվել այնտեղ, չի մեկնաբանում:
Ամենևին էլ զարմանալի չէ այս իշխանությունների պարագայում նման երևույթի ականատեսը լինել, սակայն հաջորդ իշխանության օրոք, երբ այս հարցը ևս դառնա քննության առարկա, Գագիկ Ջհանգիրյանը միգուցե զարմանքով կհայտնաբերի, որ իր վրա կախված է նաև պետական միջոցների վատնման հանգամանքը, որովհետև ԲԴԽ նախագահն այն քիչ պաշտոնյաներից է, որին կցված փոխադրամիջոցը կոչվում է ոչ թե ծառայողական մեքենա, որը կարող է շահագործել ցանկացած ոք, ով կատարում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված իր ծառայությունը, այլ ԲԴԽ նախագահին սպասարկող մեքենա:
Եվ եթե այս պահին ԲԴԽ-ն փաստացի նախագահ չունի, իսկ օրենքն էլ ժամանակավոր պաշտոնակատարի կամ լիազորությունները կասցված անձի վերաբերյալ բացառություններ չունի, ուրեմն բոլոր այն պարագաներում, երբ շահագործվում է այդ մեքենան, տեղի է ունենում պետական միջոցների վատնում: Սա ի միջի այլոց:
Ի դեպ, 168.am-ի՝ իրավապահ համակարգում գտնվող աղբյուրների հավաստի տեղեկություններով՝ երեկ Ռուբեն Վարդազարյանը շուրջ 6 ժամ առերես հարցաքննվել է իր մասով ցուցմունք տված Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նորանշանակ տեղակալ, նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանի հետ: Մեզ հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանը չմեկնաբանեց մեր տեղեկությունը՝ հորդորելով սպասել մամլո ասուլիսին: Այն չմեկնաբանեցին նաև Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։ Հաղորդումը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:
Հիշեցնենք նաև, որ նույնաբովանդակ մեղադրանք չառաջադրվեց և անգամ քրեական գործ չհարուցվեց Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի նկատմամբ, ում վերաբերյալ մամուլն ապացույցներ էր ներկայացրել արդարադատությանը ակնհայտ միջամտելու վերաբերյալ:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում