Իշխանությունը որոշել է պատժել Բուլգակովին. դատավոր են կարգել Գագիկ Ջհանգիրյանին
168.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով դիմել է Բարձրագույն դատական խորհրդին:
Թեման բավականին զավեշտալի է: 168.am-ի տեղեկություններով՝ վարույթի համար հիմք է հանդիսացել շուրջ 3 շաբաթ առաջ դատավոր Ազարյանի տված հարցազրույցի մի դրվագ:
«Այստեղ տեղին է մեջբերել Բուլգակովի հայտնի արտահայտությունը. «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»: Այս մարդիկ չեն հասկանում, որ մեղադրյալին կալանավորելու համար պետք են պայմաններ և հիմքեր»,- Ալեքսանդր Ազարյանի՝ «Իրավունք»-ին տված հարցազրույցի այս հատվածը Արդարադատության նախարարությունում ըստ էության վիրավորական են համարել:
Ինչպես տեսնում ենք, դատավոր Ազարյանը որևէ անուն չի տվել, և թե ո՞վ է լինելու նրա օպոնենտը ԲԴԽ-ում, հայտնի չէ: Անհասկանալի է, թե ո՞վ է վիրավորվել Ազարյանի այս արտահայտությունից, ո՞վ է իրեն համարել այս հատվածի հասցեատերը:
Ինչևէ, ԲԴԽ-ում հետաքրքիր վարույթ է սպասվում, և ԲԴԽ նախագահի աթոռին վերջապես բազմած Գագիկ Ջհանգիրյանը հաճույքով կնախագահի այդ նիստը, բայց, թերևս, շատերն այդ օրը կհիշեն Նիկոլ Փաշինյանի և ողջ իշխող թիմի սիրելի «Կարգին հաղորդման» հերթական դրվագը, երբ Իոսիֆ Ստալինի օգնականը վերջինիս ասում է, որ իր աշխատասենյակից դուրս եկած գեներալը նրան «усатый козел» է անվանել, և երբ գեներալին հրավիրում են բացատրություն տալու, ասում է, որ Հիտլերին է նկատի ունեցել:
«Ванька, а ты на кого подумал?»,- օգնականին դիմելով՝ արձագանքում է Ստալինը:
Հիշեցնենք, որ սա դատավոր Ազարյանի նկատմամբ հարուցված առաջին կարգապահական վարույթը չէ:
2020թ. հունիսի 25-ին ավարտվեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված և հունիսի 18-ին ընդհատված կարգապահական վարույթի քննությունը, և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ԲԴԽ վճռի եզրափակիչ մասը, ըստ որի` արդարադատության նախարարի միջնորդությունը դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մերժվեց:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում