Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալը և Գորիսի ոստիկանապետն ազատվել են պաշտոններից. Էդգար Ջանոյան
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Սյունիքի մարզում մի շարք կադրային փոփոխություններ են արվել:
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ պաշտոնից ազատվել են Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալներից մեկը, Գորիսի ոստիկանապետը, եղել են նաև նշանակումներ:
«ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ, կադրերի ռեզերվից արվել է նշանակում՝ Ալիկ Մամիկոնյանը նշանակվել է Սյունիքի ոստիկանապետ: Պաշտոնից ազատվել է նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, նրան փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը»,- ասաց Էդգար Ջանոյանը:
Հարցին, թե ով է փոխարինել Կապանի բաժնի պետին, Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալն ասաց, որ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը:
«Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը, նրան փոխարինել է կադրերում գրանցված Ալեն Կարապետյանը»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Աղբյուր՝ Tert.am


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում