Եթե նախագահը չդիմի, ընդդիմությունը կդիմի ՍԴ
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե հանրապետության նախագահը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան չդիմի, ապա դա կնախաձեռնի խորհրդարանական ընդդիմությունը։ «Այո, մենք ասել ենք, որ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- երեկ մեզ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
Հիշեցնենք, որ 2 օր ուշացումով՝ ապրիլի 2-ից նախագիծը նախագահականում է, ըստ իրավական կարգի՝ ուշացման դեպքում նախագահը պետք է այն ետ ուղարկեր խորհրդարան, բայց մինչ այս պահը Արմեն Սարգսյանը ո՛չ ետ է ուղարկել, ո՛չ էլ ստորագրել է կամ դիմել ՍԴ։ Նա 21 օր ժամանակ ունի։
Մեր տեղեկություններով՝ նախագահը հակված է չստորագրել օրենքը, բայց չի բացառվում, որ նաեւ ՍԴ չդիմի, նրա իրավաբանները սահմանադրականության հետ կապված խնդիրներ չտեսնեն։
Նշենք, որ ՍԴ դիմելու լիազորություն ունեն նաեւ ԱԺ պատգամավորները՝ 27 պատգամավորի ստորագրությամբ, եւ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին, առանց «Իմ քայլի», կարող են նման քայլի դիմել։ Ինչ վերաբերում է նախագիծը 2 օր ուշացումով ուղարկելուն, ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Իմ քայլում» այնքան փնթի եւ անուշադիր են նախագիծը կազմել, որ տեխնիկական շտկումների անհրաժեշտություն է առաջացել, եւ մինչեւ հաստափոր նախագիծը նորմալ տեսքի են բերել, ժամկետի ուշացում է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում