Քաղաքական գործիչները ստիպված կլինեն ավելի մեծ պոպուլիստ լինել, քան Նիկոլը. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան ալիքում ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ գրում է կատարել:
Նա, մասնավորապես, նշել է.
«Նիկոլի խոստացած ընտրություններն ինձ ճնշում են երկու պատճառով: Առաջինի մասին ես բազմիս գրել եմ. նա ստիպել է մեզ իր խաղը խաղալ` հուսալով, որ իր մեղքը լղոզել բոլոր նրանց վրա, ովքեր կհայտնվեն իր կողքին` ընտրական ցուցակում, ընտրատեղամասում և կարևոր չէ` ինչպես, գլխավորը`դեմ չլինեն: Սակայն կա ևս մեկ պատճառ, որը չի կարելի շրջանցել: Մեր հասարակությունը դեռևս չի ձերբազատվել երկիրը ղեկավարող մարդու մեջ փրկչի տեսնելու հույսից:
Փրկչի փնտրտուքը սոսկ վտանգավոր չէ, այն կործանարար է: Բանն այն է, որ առաջին հերթին, փրկիչը պետք է սիրված և հարգված լինի բացառապես բոլորի կողմից: Երկրորդ, նա պարզապես պարտավոր է դառնալ հայկական իրականության Հերակլեսը, որը մաքրում է նիկոլյան ախոռները: Երրորդ, իր վրա վերցնելով այդ բեռը` նա պետք է միանգամից դրական արդյունքներ ցույց տա: Չորրորդ, պետք է պատրաստ լինի նրան, որ միակ բանը, որ կստանա իր աշխատանքի համար, կլինի հայկական մշտական մուննաթը:
Եվ ամեն ինչ լավ կլիներ, սակայն պարզվում է, որ նման որակներով մարդ պարզապես չկա: Կամ էլ ինձ հայտնի չէ:
Այն, որ նման մարդ չկա, իսկ եթե նույնիսկ կա, ապա մեր հասարակությունը նրա մասին չգիտի, ակնհայտ է յուրաքանչյուր տրամաբանող մարդու համար: Սակայն վստահությունն առ այն, որ տիեզերքը Հայաստանի քաղաքացիներին փրկիչ է պարտք, անբեկանելի է: Փրկչի հույսը, վստահությունն այն հարցում, որ փրկիչները հերթ կկանգնեն ընտրություններում` հասարակությանն առաջարկելով իրենց ծառայությունները, անհեթեթ է:
Մյուս կողմից քաղաքական գործիչները, ողնուղեղով զգալով փրկիչ ունենալու հասարակության պահանջը, ստիպված կլինեն պոպուլիստական հռետորաբանություն կիրառել և պարզ լուծումներ խոստանալ: Այլ խոսքով` ստիպված կլինեն ավելի մեծ պոպուլիստ լինել, քան Նիկոլը:
Դա պահանջարկի և առաջարկի վախեցնող համադրություն է, որում ապրանք է հանդիսանալու պոպուլիզմը. սա ուղի է դեպի վերջնական կործանում: Եվ դա լինելու է ինքնակործանում, ինչն ինձ ամենից շատ է վախեցնում:
1940 թվականի մայիսի 13-ին Վինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթում հայտարարել էր. «Ես կասեմ դա Համայնքների պալատին, ինչպես ասել եմ նրանց, ովքեր համաձայնել են պաշտոններ ստանձնել իմ կառավարությունում. «Ես ոչինչ չունեմ ձեզ առաջարկելու արյունից, ուժասպառ անող աշխատանքից, քրտինքից և արցունքներից բացի»»:
Հաճելի է հիանալ Չերչիլով իր ազնվության համար: Ինձ թվում է, որ պետք է հիանալ բրիտանացիներով` հանուն իրենց ապագայի արյամբ, քրտնաջան աշխատանքով, քրտինքով և արցունքներով պայքարելու պատրաստակամության համար»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ