«Մենք Նիկոլ Փաշինյանին չենք ընտրել վարչապետ. սուտ եք ասում». Գեւորգ Գորգիսյանը հերքեց անհերքելին
Հերթական անիմաստ էներգիայի վատնումն է, որովհետեւ սրանք ինչ եկել են իշխանություն են փոխում, դատական համակարգում հողմաղացների դեմ են պայքարում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել եւ նրա լիզորությունները կասեցվել են:
«Արդյունքում ստանում ենք այն, ինչ չէին ուզում ստանալ: Այսինքն ԲԴԽ-ն իրենց նշանակած անդամներով անում է այն, ինչ իրենք չէին ուզում, ՍԴ-ն որոշում է կայացնում, որը չկայացնելու համար իրենք ՍԴ-ի հետեւից էին ընկել:
Սա աբսուրդի կոմեդիա է հիշեցնում: Ես խոստանում եմ, որ հուլիսի ամսից, իշխանափոխությունից հետո մենք կզբաղվենք միայն կառուցմամբ: Հերիք է այս քանդման ու բաժանման պրոցեսը»,-ասաց Գորգիսյանը:
Հարցին, թե Ռուբեն Վարդազարյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդո՞ւմ է, ԼՀԿ_ական պատգամավորը հստակ պատասխան չտվեց. «Չեմ կարող գնահատական տալ, որովհետեւ որեւէ կերպ ծանոթ չեմ քրգործի նյութերին: Նրա աշխատանքը ես իրավունք չունեմ գնահատել, որովհետեւ դատական համակարգը իշխանության այլ ճյուղ է»:
Գորգիսյանն ընդգծեց, որ ցանկացած բան կարելի է քանդել, հետո փորձել արդարացնել. «Հիմա եթե անհասկանալի մեխանիզմներով ԲԴԽ կազմը փոխում են, Սահմանադրությունը խախտելով փորձում են ՍԴ կազմը փոխել, հետո այդ ամենը դուրս է գալիս իրենց դեմ, հիմա էլ ավելի անհեթեթ քայլեր են անում արդարացնելու իրենց արածները, աբսուրդ է դա: Էս մարդիկ ոչ պետությունն են հասկանում, ոչ իշխանության ճյուղերը: Իրենք ուզում են լինի մի հատ Նիկոլ Փաշինյան, ասի՝ գյադեք, էս ղոլ անցեք, էն ղոլ անցեք: Չի կարելի դա»:
Հիշեցմանը, որ 2018-ի մայիսին նաեւ իրենք են Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ, Գորգիսյանն արձագանքեց. «Մենք իրեն չենք ընտրել վարչապետ: Սուտ եք ասում»:
Հիշեցնենք, որ 2018-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության անդամները, որոնց թվում էին նաեւ «Լուսավոր Հայաստանի» անդամները, կողմ են քվեարկել Փաշինյանի վարչապետ ընտրելու քվեարկության ժամանակ:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում