Թուրքական խոստումներ հայ ժողովրդին
Հնարավոր խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, նիկոլն իր ծածուկ մարզային սկանդալային այցերի ժամանակ բարձրաձայնում է այն, ինչ պատրաստվում են մեր թշնամիներն անել հայ ժողովրդի հետ, եթե իրենց ծրագիրը վերջնականապես հաջողության հասնի: Հենվելով նիկոլի հայտարարությունների վրա, հրապարակում ենք այն խոստումները, որ թուրքերը տալիս են հայ ժողովրդին, նրանց կոչ անելով քվեարկել կամ սատարել նիկոլին: Եւ այսպես.
1. Հայ-թուրքական բաց սահման
2. Հայ երիտասարդը բանակ գնում է հինգ տարին մեկ՝ երեք ամսով
3. Հայաստանից դուրս են գալիս ռուս խաղաղապահները
4. Հայաստանից դուրս է բերվում ռուսաստանյան 102-րդ ռազմական հենակայանը
5. Ստեղծվում են սաունաներ եւ թուրքական բաղնիքներ, բացառապես հայ կանանց աշխատատեղերով ապահովելու համար
6. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերանվանվում է հայ-թուրքական բարեկամության հուշակոթողի
7. Մոսկվա կինոթատրոնը վերանվանվում է Ստամբուլ
8. Գործարկվում է Երեւան-Ստամբուլ գնացքը
9. Բացառապես հայ ժողովրդի անվտանգությունից ելնելով Սյունիքի, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզ են վերադառնում ադրբեջանցիները
10. Պաշտոնական երկրորդ լեզու է հռչակվում ադրբեջաներենը
11. Մյասնիկյանի արձանի փոխարեն տեղադրվում է նիկոլի հուշարձանը
12. Շահումյանի հրապարակը վերանվանվում է Աթաթուրքի, իսկ Շահումյանի արձանի տեղում հայտնվում է Աթաթուրքինը
13. Սախարովի հրապարակը վերանվանվում է Ազիզբեկովի հրապարակի
14. Երեւանն այսուհետ ճիշտ գրությամբ լինելու է Իրեւան
15. Հայաստանի բոլոր քաղաքներին վերադարձվելու է հին, պատմական թուրքական անվանումները, ինչը բացառապես բխում է հա ժողովրդի շահերից
16. Արգելվում է Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը, քանի որ բազմաթիվ հայորդիներ բողոքել են, որ պսակադրության արարողությունների ժամանակ քահանաները գումար են վերցրել: Հայ Առաքելական եկեղեցուն կփոխարինի ուդիականը
17. Հայաստանի Հանրապետությունը հայ աշխատավոր ժողովրդի խնդրանքով վերանվանվում է Արեւմտյան Ադրբեջանի Հանրապետության
18. Ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի խոստումը. Հայ երիտասարդները Արեւմտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու են հինգ տարի, ինչը բխում է հայ ժողովրդի շահերից:
Top-News.am


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի