ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը ծանր «մարտեր» են սպասվում
«Հրապարակը» գրում է․
«Հաջորդ շաբաթ նշանակված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջան, որին հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի ողջ կազմով։
Այսօրվանից պատգամավորները կմեկնեն Ստրասբուրգ, որտեղ, մեր տեղեկություններով, պատրաստվում են ծանր մարտեր մղել հայ ռազմագերիների հարցը կրկին ԵԽԽՎ օրակարգով քննարկելու և միջազգային հանրության ուշադրությունն այս խնդրի վրա սևեռելու համար։
Հիշեցնենք, որ մեկ անգամ նման անհաջող փորձ արվել է, սակայն միջազգային հանրությունը հայ գերիների հարցի փոխարեն նախընտրեց քննարկել ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի թունավորման հարցը։
Մերոնք հույս ունեն, որ այս անգամ Եվրոպան չի կարող աչք փակել սույն խնդրի վրա, մանավանդ որ Ադրբեջանի բարբարոսությունն արդեն տիեզերական անսահմանության է ձգտում, ինչի մասին է վկայում բացված ռազմավարի «պուրակը»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն