«Աշխատասենյակում եմ, հավաքում եմ այն անձնական իրերս, որոնք կասեցման ընթացքում կարող են ինձ պետք գալ». Ռուբեն Վարդազարյան
Երեկ, ինչպես հայտնի է, կասեցվեցին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ թե որպես ԲԴԽ նախագահ, թե որպես դատավոր:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Պարզվում է՝ օրենքի խախտմամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը եղել է Սիմոնյանի կողմից Վարդազարյանի դեմ ցուցմունքը։
Ու ահա Անդրանիկ Սիմոնյանը «հիշել էր», թե Վարդազարյանը նախկինում իրեն զանգել է ու իր վարույթում գտնվող գործերից մեկով հանձնարարություններ տվել՝ ասելով, թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք։
Նախկին դատավորի այս հաղորդումն էլ դարձել է քրեական գործի հիմք, որպեսզի Վարդազարյանը զրկվի ԲԴԽ նախագահի պաշտոնից։
Մենք արդեն գրել էինք այն մասին, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդման վառ օրինակ է, և ըստ էության ականատես եղանք Հրայր Թովմասյան-2 օպերացիայի անհաջող փորձի, քանի որ Ռուբեն Վարդազարյանն ամեն դեպքում աշխատանքից ազատված չէ և գործարքի չի գնացել իշխանությունների հետ:
Փաստորեն, երբ գործադիրի աթոռին նստած անձը կարող է կառավարություն կանչել դատավորների ու կոնկրետ քրեական գործեր քննարկել, Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը ռեստորանում հեռախոսով բարձրաձայն դատավորին կոնկրետ գործով անձին կալանավորելու ցուցումներ տալ, Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը կարող է միջամտել կոնկրետ քրեական գործի, ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին այցելել տարբեր քննիչների հետ, դրանք դատական իշխանության աշխատանքին, արդարադատությանը միջամտություն չեն, բայց հենց մարդը հրաժարվում է ենթարկվել իրենց, անմիջապես նույն մեղադրանքով վարույթ են սկսում։
168.am-ի հետ զրույցում քիչ առաջ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ աշխատանքի վայրում է այս պահին:
«Հավաքում եմ այն անձնական իրերս, որոնք կասեցման ընթացքում կարող են ինձ պետք գալ»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Այլ հարցերի Ռուբեն Վարդազարյանը չպատասխանեց՝ նշելով միայն, որ առաջիկայում հանդես կգա մամլո ասուլիսով և կպատասխանի թեմային առնչվող բոլոր հարցերին:
Վերջում հավելենք, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ են հարուցել ու մեղադրանք առաջադրել առանց ԲԴԽ համաձայնության:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն