Անվտանգության աննախադեպ միջոցառումներ` Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ. իրենց հետ կբերեն անգամ ֆուրշետի սպասքը
168.am-ն օրեր առաջ գրել էր, որ ապրիլի 10-ին նախատեսված էր ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում էլ հենց ոստիկանության պետ Վահե Ղազարյանին պետք է շնորհվեին գեներալական ուսադիրներ։
Միջոցառումը հետաձգվեց, և այն կկայանա վաղը` ՀՀ ոստիկանության կազմավորման 103-րդ տարեդարձի օրը։
Մեր տեղեկություններով` նիստին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը։
Այդ այցին ընդառաջ անվտանգության աննախադեպ միջոցառումներ են այսօր իրականացվել ոստիկանության վարչական շենքում։
Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր հատ-հատ մտել են, սենյակները ստուգել են շների ներգրավմամբ, ինչպես Տարածքային կառավարման նախարարություն նրա այցի ժամանակ։ Ապա չբավարարվելով դրանով` աշխատակիցներին հանել են սենյակներից, կողպել դռները, բանալիները վերցրել, որ մուտք ու ելքը իսպառ բացառվի։
Ավելին, 4-րդ հարկում` ոստիկանության պետի աշխատասենյակի հարևանությամբ գտնվող դահլիճի, ուր «նշանակալից» օրվա կապակցությամբ ֆուրշետ է լինելու, ողջ սպասքը, սնունդն ու խմիչքը բերելու են դրսից, այսինքն` հյուրասիրության ողջ ատրիբուտները գալու են Փաշինյանի հետ։
Եվ այս մարդը, ով մի քանի հարյուր մետրը տեղաշարժվում է հարյուրավոր ոստիկանների ու անվտանգության աշխատակիցների աչալուրջ հայացքի ներքո, իսկ որևէ տեղ գնալուց առաջ էլ նման աննախադեպ միջոցների է դիմում, պատրաստվում է քարոզարշավ անցկացնել։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն