Թիվ 1 ուսապարկի խորամանկությունը թույլ տվեց Փաշինյանին ճողոպրել լրագրողներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը թեեւ ԱԺ ամբիոնից հերթական անգամ հոխորտում էր բոլորի ու հատկապես նախկինների վրա, սակայն նա անգամ լրագրողների հետ չառերեսվեց։
Եվ դրա համար ԱԺ թիվ մեկ «ուսապարկը»՝ ուսապարկի մասին հայտնի հայտարարության հեղինակ Վահագն Ալեքսանյանն անգամ խորամանկ քայլի դիմեց․ նիստի ընդմիջումն ավարտվելուց հինգ պակաս, երբ Փաշինյանը ստիպված էր վերադառնալ, ԱԺ դահլիճի դռների մոտ հավաքված լրագրողների առջեւ հայտնվեց Ալեքսանյանը եւ դեմքի խորհրդավոր արտահայտությամբ հայտարարեց, որ ասելիք ունի։
Լրագրողները հեռացան դռների մոտից, որ լսեն, թե ինչ դարակազմիկ հայտարարություն է անելու նորաթուխ պատգամավորը, եւ հենց այդ պահին Փաշինյանն իր շքախմբով ճողոպրեց դահլիճից։ Ի դեպ, Ալեքսանյանը թեեւ ընդամենը մի քանի օր է վերցրել մանդատը, բայց հավակնում է դառնալ հայրենի խորհրդարանի Ժիրինովսկին՝ պատեհ-անպատեհ ղժղժալով եւ լրագրողական ուշադրության կենտրոնում հայտնվելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն