ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը հետաձգվեց. քվորումի խնդիր էր առաջացել
Երեւանի պետհամալսարանում այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրվել էր Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Հիշեցնենք, որ կառվարության կողմից հոգաբրձուների խորհրդում ներկայացված անդամներից 15-ը խորհրդին իրենց անդամակցությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, գործընկերների օրինակին չէր հետեւել միայն Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը։
Նրա առաջարկով Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ներառվեց երկու հարց` Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու եւ խորհրդից դուրս գալու դիմում ներկայացրած հոգաբարձուների անդամակցությունը վաղաժամ դադարեցնելու հարցերը։
ԵՊՀ կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն առաջարկեց, որ խորհուրդը գոնե հայտարարության տեսքով անդրադառնա իշխանության ներկայացուցիչների` խորհրդի անդամակցությունից հրաժարվելուն, այս առաջարկը եւս ներառվեց օրակարգում։ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն էլ առաջարկեց օրակարգում ներառել հարց, որով ուժը կորցրած կճանաչվի Հոգաբարձուների խորհրդի որոշումը` լուծարել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը։
Օրակարգային հարցերից մեկով դրական գնահատվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի` 2019-20 ուստարվա հաշվետվությունը եւ զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարողականը։ Նիստին ներկա էր միայն 17 անդամ, հենց այդքան անդամ էլ հարկավոր էր քվորում ապահովելու համար։ Հոգաբարձուների խորհրդի անդամներից Անահիտ Չուբարյանը իր հարազատի վատառողջության պատճառով նիստին մասնակցում էր հեռավար, բայց որոշ ժամանակ հնարավորություն չկար նրա հետ կապ հաստատել։ Երկար քննարկվում էր, թե հնարավո՞ր է նիստը շարունակել 16 հոգով, եթե ի սկզբանե քվորումն ապահովված է եղել, Չուբարյանն էլ չի տեղեկացրել նիստն առհասարակ լքելու մասին։
Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանն առաջարկեց նիստը հետաձգել, քանի որ, ըստ իրենց՝ որոշումների կայացման համար հարկավոր է, որ լինի քվորում, ինչը չկա։
Ի վերջո, Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ` նիստը հետաձգվեց, կշարունակվի վաղը ժամը 17։00-ին։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն