Ինքը հողատու է, կապիտուլյանտ ու դավաճան. Հրանտ Բագրատյան
«Ինքը հողատու է, կապիտուլյանտ ու դավաճան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայրենիքի փրկության շարժման անդամ Հրանտ Բագրատյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ–ում ունեցած այսօրվա ելույթին։ Նա հավելեց, որ Նույնն էլ կարող է ասել Արմեն Սարգսյանի մասին։ «Մի ժամանակ ասում էր, որ մեղավոր է (նկատի ունի Փաշինյանին), հիմա ասում է մեղք չունի, նա փորձում է պրծնել այս ամենից։ Բանակն էլ է իրենը, Պուտինի հետ էլ է ինքը բանակցել, համաձայանագիրն էլ է ինքը ստորագրել»,-ասաց նախկին վարչապետը։
Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, անդրադարձել է իրեն կապիտուլյանտ և դավաճան անվանողներին և ուշագրավ հայտարարություններ արել պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ։ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմը 20 տարի շարունակ հույս է ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցություններով կհասնի իր ուզածին։ Ըստ վարչապետի՝ իրականությանը չի համապատասխանում այն փաստը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն իրեն առաջարկել է դադարեցնել պատերազմը և որ այդ ամենն արձնագրված է ձայնագրությամբ։
Ելույթի ավարտին «Իմ քայլի» պատգամավորները հոտնկայս ծափահարել են Նիկոլ Փաշինյանին»։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն