ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի եւս 4 անդամ հրաժարական տվեց. Եւս մեկը եւ խորհուրդը կլուծարվի
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ևս 4 անդամներ հրաժարականի դիմում գրեցին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երիտասարդները կհանուն զարգացման հիմնադրամի ղեկվար Խաչիկ Աբաջյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ արդեն 15 հոգի հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այո՛, ճիշտ գուշակեցիք, բոլորը դարձյալ Կառավարության և ԿԳՄՍ կողմից ներկայացված անձինք են՝
1. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյան,
2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան,
3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան,
4. Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Վազգեն Յակուբյան:
Իշխանական կողմից ներկայացված միայն մեկ անդամ մնաց հոգաբարձուների խորհրդում՝
Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյան:
Եթե ևս մեկ հոգի դիմում գրի, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի: Լիահույս եմ, որ այդ մեկը չի լինի համալսարանականներից»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 11 անդամներ, որոնք նշանակվել էին կառավարության կողմից, հրաժարականի դիմում են ներկայացրել: Նշվում է, որ իշխանությունները չեն կողմնորոշվում ռեկտորի ընտրության հարցում և խորհուրդը նպատակաուղղված լուծարման են տանում։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում