Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել Արարատ Միրզոյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, որը, ըստ նախատեսվածի, այսօր՝ ապրիլի 13-ին, պետք է գործուղվեր նախ Մոսկվա, հաջորդ օրն էլ Սանկտ Պետերբուրգում մասնակցեր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքներին:
Պետերբուրգյան գործուղումն ուժի մեջ է, եւ, ամենայն հավանականությամբ, ԱԺ պատվիրակությունն այսօր կմեկնի, իսկ Մոսկվայի ընդունելությունը ռուսական կողմը չեղյալ է հայտարարել։
Հիշեցնենք, որ սպասվող հյուրընկալության մասին օրերս հայտարարել էր նաեւ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Թե ինչու է չեղարկվել մոսկովյան այցը, Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը մեզ ասաց, որ ոչ թե չեղարկվել է, այլ՝ հետաձգվել․ «Այս պահին ժամկետները ճշտվում են, ամենայն հավանականությամբ՝ մայիսին կլինի»։ Ասաց նաեւ, թե պատճառները քաղաքական չեն, այլ հյուրընկալող կողմի օրակարգով, զբաղվածությամբ են պայմանավորված։
Մինչդեռ խիստ տարօրինակ է, որ նախապես պլանավորել են հանդիպումը, հետո պարզել, որ գրաֆիկը հագեցած է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունք է փոխվել․ հիշեցնենք, որ այցին հաջորդեց գերիների հետ կապված սկանդալը, Մուրադովի «ապտակը» ՀՀ իշխանություններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում