Ով ում է խաբում․ «Սպուտնիկ-V»-ի առեղծվածն ու հերթական սխալ զեկույցը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը շարունակում է բուռն քննարկման թեմա մնալ: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի հարցին, թե «Սպուտնիկ-V»-ն Հայաստանում գրանցված է արդյոք, Հայաստանի վարչապետը դրական պատասխան էր տվել։
Սակայն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հերքեց Փաշինյանին՝ ասելով, թե այս պահին պատվաստանյութերի գրանցում չի իրականացվում: Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը բացատրեց. «Այս պահին պատվաստանյութերի գրանցվում չի իրականացվում, բայց «Սպուտնիկ-V» պատվաստանյութին արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն տրված է։ Օրենքը մի քանի մեխանիզմ ունի: Այդ մեխանիզմներից մեկն էլ թույլտվությունն է, որպեսզի այդ պատվաստանյութը օգտագործվի»:
Ըստ Ավանեսյանի՝ այս փուլում գրանցված, թե օգտագործման թույլտվություն ստացած, նույն բանն է։ Իհարկե, հասկանալի է, որ այս բառախաղով փորձեց նախարարն արդարացնել Փաշինյանին, բայց փաստ է, որ վարչապետը ՌԴ նախագահի հարցին անտեղյակ պատասխան է տվել եւ ասել մի բան, որը իրականությանը չի համապատասխանում:
Հետաքրքիր է՝ ՌԴ գնալուց առաջ վարչապետին չեն բացատրել արդյոք, որ կորոնավիրուսի պատվաստանյութերը չեն գրանցվում. ինչո՞ւ էր նա վստահ պնդում, որ գրանցված է: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ վարչապետին սխալ են զեկուցել հերթական անգամ։ Եթե այդպես է, ապա ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն վարչապետին նորից մոլորեցնելու համար:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն ուղղակի անհետացել է, չի պատասխանում հեռախոսազանգերի եւ անգամ չի պատասխանում դեմ առ դեմ տրված հարցերին, առողջապահության նախարարը եւս չպատասխանեց մեր զանգերին: Ամեն դեպքում, արձանագրենք, որ իրավիճակն ավելի տհաճ դարձավ, երբ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ապրիլի 9-ին հայտարարեց, որ «Սպուտնիկ V»-ն արդեն գրանցված է 60 երկրում։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ցանկը, պարզեց, որ այդ երկրների թվում են Բելառուսը, Իրանը, Արգենտինան, Սերբիան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում