Պատրաստվում են դատի տալ Տաթևիկ Ռևազյանին
«Հրապարակ»-ը գրում է. «Ավիացիոն մասնագետները պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընդդեմ Քաղավիացիայի կոմիտեի և ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանի։ Մենք գրել էինք, որ Բելիգիայում բնակվող հայազգի ավիացիոն մասնագետ Ռուբեն Գալուստյանը նամակ է ուղարկել Եվրոպայում ավիացիոն անվտանգության կազմակերպությանը՝ EASA-ին, որի սև ցուցակում էլ հայտնվել էր Հայաստանը՝ Տաթևիկ Ռևազյանի և Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով։
Ավիացիոն մասնագետը մասնավորապես եվրոպական կազմակերպությանը խնդրել էր իրենց ևս տրամադրել Հայաստանին սև ցուցակ գցելու և Քաղավիացիայի կոմիտեի գործունեության վերաբերյալ տեղեկություններ, քանի որ հայկական կողմը ավիացիոն մասնագետներին և շահագրգիռ կողմերին նյութեր չի տրամադրում։
Գալուստյանը կրկին մեզ հետ կապ հաստատեց, և հայտնեց, որ EASA-ն իրենց դիմում- նամակը վարույթ է ընդունել, և իրենք հաջորդ էտապում մի խումբ ավիացիոն մասնագետներով պատարստվում են դատական հայց ներկայացնել ընդդեմ Տաթևիկ Ռևազյանի։ Գալուստյանը նաև նշեց, որ EASA-ից իրենց հաջողվել է պարզել Հայաստանին սև ցուցակ գցելու բազմաթիվ պատճառներից մեկը, այն է, որ ՀՀ ՔԱԿ աշխատակիցները՝ Ռևազյանի գլխավորությամբ չեն համապատասխանում իրենց պաշտոններին, և ավիացիոն ընկերությունները ամենևին կապ չունեն Հայաստանի՝ սև ցուցակում հայտնվելու հետ»։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում